Պուլիցերյան մրցանակակիր Ռիչարդ Ռուսսոյի ամենահայտնի գործերից է «Էմփայր Ֆոլզ» վեպը։ Այն պատմում է ամերիկյան գործարանային քաղաքի կյանքի մասին, որտեղ դատարկ, լքված շինությունների մեջ մարդիկ շրջապատել են իրենց թշնամանքով ու ատելությամբ:
Էմփայր Ֆոլզը փոքր քաղաք է, որը գտնվում է անտառի փեշին։ Ինչ-որ ժամանակ այս քաղաքում կյանքը եռացել է, աշխատել են գործարանները, բայց ժամանակի ընթացքում արտադրությունը նվազել է, մարդիկ սկսել են լքել քաղաքը։
Վեպի հերոս Մաիլզը բարեհոգի տղամարդ է, որն ունի դժվարին ու փորձություններով լի կյանք։ Նրա երազանքներն ու ցանկությունները մնացել են անցյալում։ Նրան լքել է կինը։ Հերոսի միակ հարազատը դուստրն է` խելացի ու բանիմաց Թիքը։ Ինչ-֊որ ժամանակ Մաիլզի մայրը երազում էր, որ որդին դուրս պրծնի Էմփայր Ֆոլզից։ Հիմա հերոսը ուզում է, որ այս քաղաքից դուրս գա իր դուստրը։ Էմփայր Ֆոլզում կյանքը ընթանում է միշտ նույն ու միապաղաղ հունով։ Վեպում Ռուսսոն ներկայացնում է քաղաքի կյանքի դետալային պատկերը։ Հեղինակը ստեղծում է վեպի բոլոր`այդ թվում երկրորդական հերոսների բնավորությունների նկարագիրը։
2002-ին Ռուսսոն արժանացել է հանրահայտ Պուլիցերյան մրցանակի` հենց այս վեպի համար։ 2005 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
Արփի Մուրադյան