Հարփըր Լիի ընկերներն այնպես արեցին, որ գրողը գրեց ամերիկյան գրականության մեջ ամենակարևոր ստեղծագործություններից մեկը:
Հարփըր Լին դեռ փոքրուց գիտեր ինչի մասին գրել: Նա հինգ տարեկան էր, երբ 1931 թվականի ապրիլին Ալաբամա նահանգի Սքոտսբորո քաղաքում կայացավ առաջին դատը, որը կապված էր 9 սևամորթ տղամարդկանց կողմից բռնությանը 2 սպիտակամորթ կանանց նկատմամբ: Մեղադրյալներին դատաստանի փորձեցին ենթարկել առանց օրինական դատավարության, բայց դա չհաջողվեց: Չնայած բժշկական եզրակացության, որի համաձայն կանանց չէին բռնաբարել, սպիտակամորթ անձանցից կազմված երդվյալների դատարանը համարեց բոլոր սևամորթներին, բացառությամբ 13-ամյա տղային, մեղավոր և դատապարտեց մահապատժի: Հետագա 6 տարիների ընթացքում բողոքարկումների միջոցով բոլոր անդամները հայտնվեցին ազատության մեջ, բացի մեկից: Այս դատական գործը մեծ ազդեցություն ունեցավ երիտասարդ Լիի վրա, որը մի քանի տարի անց օգտագործեց այս պատմություն իր «Ծաղրասարյակ սպանելը» վեպը գրելիս :
Հարփր Լին շատ էր աշխատում և գրողի համար ստեղծագործելը աշխատանքից մի փոքր հանգստանալու միջոց էր: Սակայն մի օր գրողն իր ընկերներից նվեր է ստանում. «Դու մեկ տարի հանգստանալու ժամանակ ունես, որպեսզի ստեղծագործես: Արա ինչ ուզում ես, քեզ բարի հանգիստ»: Եվ ՀԱրփր Լին ժամանակ չկորցրեց նվերն ըստ նպատակի օգտագործելու համար: Ուղիղ մեկ տարի հետո «Ծաղրասայրակ սպանելը» վեպն արդեն պատրաստ էր: Խմբագրության համար ևս 3 տարի անհրաժեշտ եղավ, որից հետո գիրքը տպագրվեց ու միանգամից դարձավ բեսթսելլեր: Հիմա այս գիրքը դպրոցում պարտադիր ընթերցանության ցանկում է:
Այնպես որ, եթե ցանկանում եք գրող դառնալ, առաջին հերթին ընտրեք ճիշտ ընկերներ և հետո միայն նոր գրական գործակալ: