Երբևէ հաշվե՞լ եք, թե քանի գիրք ունեք ձեր անձնական գրադարանում: Հիսո՞ւն, հարյո՞ւր, թե՞ ավելի: Եթե հաճախ եք բախվում նման խնդրի, ու չգիտեք՝ էլ որտեղ կարելի է դասավորել ձեր գրքերը, ապա ծանոթացեք այս 10 հայտնի գրակոլեկցիոներներին, որոնք 300.000-ից ավելի գիրք ունեն:
Կառլ Լագերֆելդ – 300.000 գիրք
Կառլ Լագերֆելդը ունի ավելի շատ գիրք, քան որևէ այլ կոլեկցիոներ: 2015 թվականի «Նորաձևության և լուսանկարչության միջազգային փառատոնի» վարպետության դասից հետո Լագերֆելդը խոսեց իր թանկարժեք հավաքածուի մասին. «Այսօր ես միայն գրքեր եմ հավաքում: Տան բոլոր սենյակները լիքն են գրքերով: Ես մեծ գրադարան ունեմ, որտեղ 300.000 կտոր գիրք կա: Անհատական գրադարանի համար, համաձայնեք, որ շատ է»: Առանց կատակի: Նրա հավաքածուն ներառում է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով գրքեր: 300.000 գիրքը տեղավորելու համար Լագերֆելդը դրանք դասավորում է հորիզոնական՝ ուղղահայացի փոխարեն:
Ջորջ Լուկաս – 27.000 և ավելի
1978 թվականին Ջորջ Լուկասը հիմնեց «Lucasfilm» հետազոտական գրադարանը՝ Լոս Անջելեսի իր գրասենյակում հավաքելով առաջին գրքերը: Հետո նա իր գրադարանը տեղափոխեց Skywalker Ranch-ի իր առանձնատուն: Գրքերից բացի հավաքածուն ընդգրկում է մոտ 17.000 ֆիլմ, լուսանկար և թերթ: Լուկասի գադարանը փակ է հասարակության համար, սակայն աշխատակիցներն ու որոշ հատուկ հյուրեր կարող են օգտվել նրա գրադարանից:
Ջեյ Ուոքեր – 20.000 գիրք
Ձեռնարկատեր Ջեյ Ուոքերը «Priceline.com» կայքի հիմնադիրն է: Սակայն նա ավելի հայտնի է իր անձնական գրադարանով: Երեք հարկից բաղկացած հսկա գրադարանում մոտ 20.000 կտոր գիրք: 2-րդ հարկը 3-ին միանում է ապակե լուսավորվող կամուրջով:
Մայքլ Ջեքսոն – 10.000 և ավելի
Փոփի արքան նաև գրքերի արքա է եղել: Իր կյանքի ընթացքում Ջեքսոնը Լոս Անջելեսի տեղական գրախանութների մշտական հաճախորդ է եղել: Ջեքսոնը 10.000 գիրք ուներ Neverland Ranch-ի իր տանը, որտեղ սիրում էր նստել ու կարդալ: Փոփի արքան հատուկ ցուցակ ուներ, որտեղ նշում էր իր կարդացած բոլոր գրքերը:
Էռնեստ Հեմինգուեյ 9.000 և ավելի
Հեմինգուեյը մշտապես իր գրադարանն իր հետ էր տանում: Ճամփորդությունների ընթացքում նա սիրում էր նոր գրքեր գնել. տարեկան՝ 150-200 գիրք: Իր մահվանից հետո, Finca Vigia-ի գրադարանում մոտ 9.000 գիրք կար, որտեղ ներառված չէին գրողի Key West-ում թողած գրքերը՝ մոտ 800 հատ:
Վիլիամ Ռանդոլֆ Հարսթ – 7.000 և ավելի
Հարսթի դղյակում 2 գրադարան կար: Մեկում կար 4000 գիրք, մյուսում՝ 3000: Հարսթի համար 2 գրադարանը քիչ էր: Նրա գրքերն այնքան շատ էին, որ նա ստիպված էր լինում դրանք սենյակներում դասավորել:
Թոմաս Ջեֆերսոն – 6.487 գիրք
«Ես չեմ կարող ապրել առանց գրքերի». սրանք ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հայտնի խոսքերն են: Միացյալ Նահանգներում ամենամեծ անձնական գրադարանը նրանն էր, որն էլ հետագայում 23.950 դոլարով վաճառեց Կոնգրեսին: Դրանից հետո նա նորից սկսեց գրքեր հավաքել՝ հետագայում ավելի թանկ վաճառելու նպատակով: 1829 թվականին Ջեֆերսոնը շատ պարտքեր ուներ:
Նիգելլա Լաուսոն – 6.000 գիրք
Սննդային թեմաներով գրող, հայտնի հեռուստաաստղ և տնային տնտեսուհի Նիգելլա Լաուսոնի գրադարանում 6.000 գիրք կա: Լոնդոնի նրա բնակարանում հազարավոր գրքեր կան՝ խոհանոցի և ուտեստների մասին: Չնայած այս ամենին՝ նրա սիրելի գիրքը «Դեյվիդ Կոպերֆիլդն» է:
Հարրի Հուդինի – 5.000 և ավելի
Իր մահից հետո Հուդինին իր անձնական գրադարանը կտակեց Կոնգրեսի գրադարանին: Որոշ աղբյուրներ ասում էին, որ այդ ժամանակ նա ուներ մոգության մասին գրքերի ամենամեծ հավաքածուն: Դրանցից մոտ 4.000-ը կարելի է գտնել` այստեղ:
Հաննա Արենդ – 4.000 գիրք
Հաննա Արենդի հավաքածուում մոտ 4000 գիրք կա: Իր բոլոր գրքերը Հաննան պահում էր Նյու Յորքի իր տանը, որտեղ ապրել է մինչև մահ: