10 հնարք, որ կօգնի Ձեզ ավելի շատ գրքեր կարդալ

Entrepreneur-ի թղթակից, դիզայներ Էնդրյու Մեդալը սեփական փորձով ներկայացնում է 13 հնարք, որոնք կօգնեն ձեզ համակարգել օրակարգը և ավելի շատ գրքեր կարդալ:


Ես աշխատում եմ վարսավիրանոցում, ատամնաբուժարանում և գիշերային ակումբում: Սիրում եմ կարդալ տարբեր գրքեր: Ընթերցանությունը ոգևորում է ինձ` սթափեցնում միտքս: Ապրում եմ մտքի, մարմնի և հոգու էվոլուցիոն մի ժամանակաշրջանում, որտեղ  սովորելը հաջողության հասնելու միակ ուղին է: Ընթերցանությունը առաջնային գործիք է, որով զարգացնում են գիտելիքները:

Երբևէ հարցրե՞լ եք ձեր ընկերներին թե քանի՞ գիրք են կարդացել այս ամիս ու նրանք պատասխանել են` թե ժամանակ չունեն: Սա անհանգստացնում է ինձ: Մտածեք այս մասին: Սա այն նույն մարդն է, որն ասում էր ձեզ, որ տեսել է «Գահերի խաղը» սերիալի բոլոր էպիզոդները: Ընթերցանությունը նման է սպորտի, պետք է նվիրվել:

Ողջու՜յն  սիրելի գիրք: Այժմ դուք կարող եք զգալ էջերի հոտը: 2011-2013թթ-ին կարդացել եմ 197 գիրք ու հավատացեք շատ բան եմ սովորել:

1. Ուր գնում եք գտրքերը Ձեզ հետ տարեք:

Ընթերցելու ժամանակ միշտ կա` անգամ գործնական հանդիպումներից առաջ: Երբ ազատ ժամանակ է լինում, պետք է օգտվել հնարավորությունից ու գիրք կարդալ` հատկապես եթե թվային գրքերի սիրահար եք: Ես դեռ նախընտրում եմ տպագիր գրքեր կարդալ:

2. Ցուցակ պահեք:

Կա հատուկ մեխանիզմ ըստ որի մտքում դասակարգվում են մեր կարդացած գրքերը: Դա նույն Goodreads-ի սկզբունքն է: Այդպես դուք կկարողանաք մեկ ցուցակում ունենալ այն բոլոր գրքերը, որոնք կարդացել եք և որոնք դեռ պետք է կարդալ:

3. Կարդացեք բազմաժանր գրքեր:

Այս ռազմավարությունն արդյունավետ է: Իմ գրքերը սփռված են տան տարբեր հատվածներում: Միևնույն ժամանակ բազմաժանր գրքեր ընթերցելն օգնում թարմ պահել միտքը:

4. Ընդգծեք:

Թե թվային և թե տպագիր գրքեր կարդալիս պետք են գալիս նշումները (ընդգծել, գունանշել, գրառումներ անել և այլն): Երբ գրքից կարևոր հատվածներ պետք գան, նշումների շնորհիվ հեշտությամբ կարող եք գտնել: Եթե գիրքը տաք որ ուրիշները կարդան, ապա կարող են ուշադրություն դարձնել ձեր նշումներին ու գրառումներին` դրանք համեմատելով իրենց տեսակետի հետ:

5. Կիսվեք ձեր կարդացածով:

Կարդացած գրքով կիսվելը օգնում է խորհուրդներ տալու հարցում: Սովորեցնելը սովորելու լավագույն միջոցն է: Ես սիրում եմ կիսվել հետաքրքիր ինֆորմացիայով և խոսել տարբեր թեմաների մասին:

6. Լսեք գիրքը:

Իհարկե, սա չի կարող լիարժեք փոխարինել տպագիր գրքին, սակայն նույնպես համարվում է ընթերցանություն: Ընկերներս ամեն առավոտ և երեկո 40 րոպե գիրք են «լսում»: Նրանց կարծիքով այս մեթոդն ավելի հեշտ է և արագ ու օգնում է խնայել ժամանակը:

7. Խնայեք:

Մեխանիզմը շատ պարզ է: Նոր գիրք գնելու փոխարեն գնում ես օգտագործածը: Խնայում ես ավելի շատ գումար և գնում նոր գրքեր: Այդպես ավելի շատ գիրք ես գնում ու ավելի շատ կարդում. պարզ է:

8. Ուշադիր եղեք:

Երբ ձեռքս հետաքրքիր գիրք է ընկնում մեկ օրում կարդում եմ: Օրինակ Հոնգ Կոնգում ճանապարհորդելիս կանգ առա մի գրախանութի մոտ ու 50 գիրք գնեցի: Այդ գրքեր շատ արագ, համարյա ամեն մեկը մի օրում կարդացի:

9. Կենտրոնացեք:

Եթե դու ուզում ես ավելի շատ կարդալ, ապա պետք է ամենից առաջ հենց դրա մասին մտածես: Այն պետք է առաջնային լինի ֆիլմեր դիտելուց և սոց. ցանցերից: Մենք բոլորս էլ ունենք օրվա նույն 24 ժամը: Շատերը գիտեն ինչպես ճիշտ տնօրինել ժամանակը և յուրաքանչյուր վայրկյանն արդյունավետ օգտագործել:

10. Ժամանակ ստեղծեq գիրք կարդալու համար:

Սա պետք է սովորություն դառնա: Ընդամենն այսքանը:

4 միստիկա եվ թրիլլեր ընտանեկան գաղտնիքների մասին

June 25, 2018

Հարուկի Մուրակամի. Շոկային գրականության հիմնադիրը

June 25, 2018