newmag-ը ներկայացնում է 20 գիրք, որոնց սցենարներն արդեն կինոպրոդյուսերների ձեռքում են:
1. «Ծովափին» Իեն ՄքԷվան
Երիտասարդ զույգը նոր է ամուսնացել, բայց արդեն առաջին գիշերվա ընթացքում հայտնվում են տհաճ դրության մեջ: Էդուարդն ու Ֆլորենսն անկողնում հիշում են անցյալն ու անհանգստանում ապագայի համար: Էկրանավորում: Սիրշա Ռոնանը`Ֆլորենս Պոնտինգի դերում, Բիլլի Հոուլը` Էդուարդո Մեյհյուի: |
||||||||||
2. «Լուռ կինը» Ա. Ս. Ա. Հարիսըն
Սյուժեյի կենտրոնում ամուսնական զույգի հարաբերություններն են: Ամուսինը թաքցնում է ինտրիգներն, իսկ խորաթափանց կնոջ համար ամուսնությունը չափազանց թանկ է ամուսնուն անհավատարմության մեջ մեղադրելու համար: Բայց պատրանքը շուտով հօդս է ցնդում: Էկրանավորում: Նիկոլ Քիդմանը ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը: |
||||||||||
3. «Պատերազմից հետո» Րիդիան Բրուք
Երկրորդ աշխարհամարտից հետո Համբուրգն ավերակների մեջ է: Բրիտանական բանակի գնդապետը ստանձնում է քաղաքապետի պաշտոնը: Ընտանիքի հետ նա տեղափոխվում է մի շքեղ առանձնատուն, որտեղ ապրում է գերմանացի ճարտարապետն ու նրա դուստրը: Համատեղ ապրելու համար` երկու թշնամիները պետք է մոռանան արյունալի պատերազմի տարիները: Էկրանավորում: Գնդապետի դերում` Ջեյսոն Քլարք, Կիրա նայթլի` նրա կինը, Ալեկսանդրա Սկարսգարդ – ճարտարապետ: |
||||||||||
4. «Ո՞ւր ես կորել Բերնադետ» Մարիա Սեմփլ
Բերնադետի տարօրինակությունների վրա արդեն որևէ մեկն ուշադրություն չի դարձնում: Բայց մի օր նա անհետ կորում է: Քաղաքի բնակիչները կարծում են, թե Բերնադետը մահացել է, բայց նրա 15-ամյա դուստրն այդ վարկածին չի հավատում: Աղջնակը կանի ամեն բան մայրիկին գտնելու համար: Էկրանավորում: Բերնադետի դերում` Քեյթ Բլանշետ, ռեժիսոր` Ռիչարդ Լինքլայթեր: |
||||||||||
5. «Ռոզիի ծրագիրը» Գրայեմ Սիմսըն
Դոն Թիլմանը փայլուն գիտնական է, բայց սիրո հարցում` դժբախտ: Նա չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին: Թիլմանը որոշում է հարցին գիտական լուծում տալ, բայց երբ հանդիպում է Ռոզիին, հասկանում է, որ սերը գիտական վերլուծության չի ենթարկվում: Էկրանավորում: Դերասանական կազմը հայտնի չէ: |
||||||||||
6. «Սարդոստայն ընկած աղջիկը» Սթիգ Լարսըն, Դեյվիդ Լագերքրանզ
Վիշապի դաջվածքով աղջկա մասին տրիլոգիայի շարունակությունն է: Այս անգամ Լիզբեթ Սալադերն ու գրող Միքայել Բլումկվիստը պետք է միավորվեն հայտնի գիտնականի սպանությունը բացահայտելու համար: Էկրանավորում: Ռունի Մարուին Լիսբեթ Սալանդերի դերում կփոխարինի Քլեր Ֆոյը: Ռեժիսորի դերում` Ֆեդերիկո Ալվարեսն է: |
||||||||||
7. «Ամենահաջողակ աղջիկը» Ջեսիկա Նոլլ
Երիտասարդ ու հաջողակ լրագրող Թիֆանին պատրաստվում է հարսանիքի: Երջանկությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ դռան մոտ չեն հայտնվում լրագրողներ, որոնք գիտեն Թիֆանիի գաղտնիքը, որը շատ կյանքեր է խլել: Էկրանավորում: Սցենար չկա, բայց հայտնի է, որ պրոդյուսերը Ռիզ ՈՒիզերսփունն է |
||||||||||
8. «Կարմրակատարը» Դոննա Թարթ
Պատրա՞ստ եք վտանգել ձեր կյանքը հանուն արվեստի: Պատկերասրահում պայթյունից հետո երիտասարդ Տեո Դեքերը ստիպված է լինում կյանքի գնով փրկել նկարն ու մատանին: Էկրանավորում: Ռեժիսոր` Ջոն Քրաուլի, Տեո` Էնսելյա Էլգորտա: |
||||||||||
9. «Դյուն» Ֆրանկ Հերբերտ
Դասական գիտաֆանտաստիկ վեպ Արակիս տափաստանային մոլորակի համար պայքարի մասին: Էկրանավորում: «Дюна» -ն արդեն էկրանավորել են 1986թ.-ին: Ֆիլմը լավ է ստացվել, բայց բոլոր իրադարձությունները 2 ժամանոց ֆիլմում տեղավորելը վատ գաղափար էր: 2000թ.-ին «Дюна» -ն դուրս եկավ մինի-սերիալի ձևաչափով: Այս անգամ գործն իր ձեռքը վերցրեց Դենի Վիլնյովը: |
||||||||||
10. «Ճշմարիտ, խելագար, մեղավոր» Լայան Մարիարթի
Բարբեքյու-փարթիի ժամանակ միջադեպ է տեղի ունենում, որն ազդում է փարթիի բոլոր մասնակիցների հետագա ճակատագրի վրա: Էկրանավորում: Նիքոլ Քիդմանն ու Ռիզ Ուիզերսփունը ֆիլմի պրոդյուսերներն են:
|
1. «Ծովափին» Իեն ՄքԷվան
2. «Լուռ կինը» Ա. Ս. Ա. Հարիսըն
3. «Պատերազմից հետո» Րիդիան Բրուք
4. «Ո՞ւր ես կորել Բերնադետ» Մարիա Սեմփլ
5. «Ռոզիի ծրագիրը» Գրայեմ Սիմսըն
6. «Սարդոստայն ընկած աղջիկը» Սթիգ Լարսըն, Դեյվիդ Լագերքրանզ
7. «Ամենահաջողակ աղջիկը» Ջեսիկա Նոլլ
8. «Կարմրակատարը» Դոննա Թարթ
9. «Դյուն» Ֆրանկ Հերբերտ
10. «Ճշմարիտ, խելագար, մեղավոր» Լայան Մարիարթի
11. «Ամուսնու գաղտնիքը» Լայան Մարիարթի
12. «Հրեշը սպիտակ քաղաքում» Էրիկ Լարսըն
13. «Մահ Նեղոսում» Ագաթա Քրիստի
15. «Քայլող քաոս» Պատրիկ Նեսս
16. «Որդին» Հյու Նեսբե
17. «Խուլ հորձանուտում» Պաուլա Հաքինս
18. «Ականատեսը» Ագաթա Քրիստի
19. «Մութ անտառում» Ռութ Ուեյր
20. «Դու մեղավոր չես» Ջենիֆեր Նիվըն