Տաղանդավոր գրողներին հաճախ են խելագար ու տարօրինակ անվանում: Հնարավոր է` նրանց արտասովոր պահվածքն ու սովորություններն իրենց հանճարեղության մի մասն են եղել: Չնայած, նրանց տարօրինակությունների մեծ մասը տրամաբնության սահմաններում են:
Ջեյմս Ջոյս
Ջեյմս Ջոյսը նախընտրում էր փորի վրա պառկած գրել: Նա սպիտակ վերնաշապիկ էր հագնում ու վերցնում իր սիրած մեծ, կապույտ մատիտները: Ամենայն հավանականությամբ, այդ ամենի պատճառը Ջոյսի կարճատեսությունն էր: Հաստ մատիտները թույլ էին տալիս Ջեյմսին տեսնել` ինչ է գրում, իսկ սպիտակ վերնաշապիկն ավելի շատ լույս էր արտացոլում թղթի վրա:
Վիրջինիա Վուլֆը գրում էր ամեն առավոտ` 2,5 ժամ: Տարօրինակ չէ՞: Վուլֆը գրում էր բարձր սեղանի մոտ կանգնած: Այդպես Վիրջինիան կարողանում էր գնահատել իր աշխատանքը և՛ հեռու, և՛ մոտ հեռավուրությունից: Այս տարօրինակ սովորությունը Վուլֆի մոտ առաջացել է իր քրոջ` Վանեսսայի հետ մրցակցության արդյունքում. Վանեսսան կանգնած նկարում էր: Այս ձևով Վիրջինիան չէր ցանկանում որևէ ձևով զիջել քրոջը:
Ֆրանց Կաֆկա
Ֆրանց Կաֆկան յուրահատուկ ձևով էր զարգացնում իր ստեղծագործական տաղանդը: Նա այնքան էր գրում մինչև ուժասպառ էր լինում: Աշխատանքից հետո երեկոյան 11-ին սկսում էր ու ավարտում լուսադեմին:
Թրուման Քփոթի
Թրումանը շատ սնահավատ էր. երբեք ուրբաթ օրերին չէր գրում: Բացի այդ, միշտ փոխում էր հյուրանոցի համարը, եթե իրեն բաժին էր հասնում 13-րդը: Թրումանի սնահավատություններից էր նաև մոխրամանի մեջ ծխախոտի 2-ից ավել մնացորդ չթողնելը, վերարկուի գրպանում էլ նեղ օրվա համար ծխախոտ էր պահում:
Վիկտոր Հյուգո
Վիկտոր Հյուգոն ռադիկալ միջոցներ էր կիրառում գործը ժամանակին ավարտելու համար: 1830 թվականի ամռանը Հյուգոն սկսեց գրել «Փարիզի Աստվածամոր տաճարը», որպեսզի այն ավարտի 1831 թվականի փետրվարին: Հենց այդ պատճառով էլ Հյուգոն գնում է մեկ շիշ թանաք ու փակվում սենյակում:
Էդգար Պո
Էդգար Պոն շատ էր սիրում իր կենդանիներին: Նա այնքան է սիրում իր կատվին` Կատերինային, որ անվանում է նրան իր պահապան հրեշտակը: Ասում են` կատուն սատկել է Պոյի մահվանից 2 շաբաթ անց:
Ֆլաներրի օ’Քոնոր
Ֆլաներին էլ էր շատ սիրում ընտանի կենդանիներ ու թռչուններ: Փոքր հասակում ճուտիկներ էր պահում, իսկ արդեն հասուն տարիքում ուներ մի քանի հնդկահավ, անդրկովկասյան փասիան, լոր և բադ: Մի անգամ Ֆլաները փոստով 6 սիրամարգ էր պատվիրել:
Անթընի Բըրջես
«Լարովի նարինջ» գրքի հեղինակը ձանձրույթը հաղթահարելու իր սեփական մեթոդն էր մշակել: Երբ հարկ էր լինում ծավալուն նկարագրություն գրելու, Էնթոնին բառարան էր վերցնում, բացում պատահական էջ ու օգտագործում միայն այդ էջի բառերը:
Ֆրիդրիխ Շիլլեր
Ֆրիդրիխ Շիլլերն իր տարօրինակ սովորությունով գերազանցում է բոլորին. Շիլլերը սիրում էր արկղով խնձորները թողնել սեղանի վրա` մինչև դրանց փտելը: Ֆրիդրիխը սիրում էր փտած խնձորների հոտն ու ոգեշնչվում դրանից:
Ագաթա Քրիստի
Ագաթա Քրիտիին էլ էր ոգեշնչվում խնձորներից: Նա պառկում էր լոգարանում, խնձոր ուտում ու աչքի անցկացնում սպանությունների ժամանակ արված տարբեր լուսանկարներ:
Ալեքսանդր Դյումա
Դյումայի տարօրինակությունը կապված էր գունային կոդավորման հետ. Դյուման կապույտ թուղթն օգտագործում էր գեղարվեստական ստեղծագործությունների համար, դեղինը` պոեզիայի, իսկ վարդագույնը` հոդվածների:
Վիլիամ Ֆոլքներ
Ֆոլքները ստեղծագործելու ժամանակ սիրում էր վիսկի խմել: Այդ սովորությունն առաջացել էր ամերիկացի գրող Շերվուդ Անդերսոնին հանդիպելուց հետո: Երբ նրանք ապրում էին Նոր Օրլեանում, հաճախ էին միասին գնում խմելու:
Լուիս Քերոլը նույնպես սիրում էր տարօրինակ աշխատասեղաններ, գրելիս էլ մանուշակագույն թանաք էր օգտագործում: Քերոլն Օքսֆորդում ուսուցիչէր ու աշակերտների սխալները սիրում էր ուղղել մանուշակագույն թանաքով:
Էռնեստ Հեմինգուեյ
Էռնեստ Հեմինգուեյը գրում էր օրական 500 բառ: Հիմենգուեյը դա անում էր վաղ առավոտից մինչև կեսօր: Ֆիցջերալդին գրված իր նամակում գրողն ասել է, որ 91 էջ անիմաստ գրվածքներից դուրս է գալիս 1 էջանոց «շեդեվր»:
Գերտրուդ Սթայն
Գերտրուդ Սթայնին ոգեշնչում էին տնային գործերով զբաղվելն ու փարիզյան փողոցները:
Վլադիմիր Նաբոկով
Վլադիմիր Նաբոկովը գրում էր իր ստեղծագործությունները փոքրիկ թղթերի վրա ու պահում դրանք արկղերի մեջ: Այդպես նա կարող էր յուրաքանչյուր պահի փոխել դրանց տեղերը: Դա թույլ էր տալիս Նաբոկովին գրել առանց տրամաբանական հերթականության: Նաբոկովը մի քանի թղթեր էլ պահում էր բարձի տակ, եթե հանկարծ նոր գաղափար առաջանար միանգամից գրի առներ
Ջեյն Օսթին
Ջեյն Օսթինն այնքան էր սիրում իր հորինած կերպարներին, որ նույնիսկ պատկերացնում էր նրանց հետագա կյանքը գրքից դուրս: «Երբ ես հարցնում էին նրան, նա մանրամասն պատմում էր, թե ինչպես է դասավորվել իր հերոսների հետագա կյանքը». հուշագրություններում գրել է Օսթինի զարմիկը` Էդվարդ Օսթին-Լին:
Օնորե դը Բալզակ
Բալզակին ոգեշնչում էր սուրճը: Պատահել է, որ նա օրական 50 բաժակ սուրճ է խմել: Ասում են` Բալզակը համարյա չի քնել «Մարդկային կատակերգություն»-ը գրելիս, և դրա պատճառը սուրճն է եղել:
Արթուր Կոնան Դոյլ
Դոյլին չի կարելի համարել ռացիոնալ մարդ, չնայած այն բանին, որ նա ստեղծում էր մտավոր զարգացած ունակություններով կերպարներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որդուն կորցնելուց հետո Դոյլը տարվեց սպիրիտիզմով ու սկսեց խոսել մահացածների հետ:
Դեն Բրաունը հավատում է, որ կարելի է ազատվել ստեղծագործական ճգնաժամից` մի քանի րոպե գլխի վրա կախվելով: Բրաունի խոսքով այդ թերապիան օգնում է իրեն հանգստանալ ու կենտրոնանալ աշխատանքի վրա: Բրունի աշխատասեղանի վրա ավազի ժամացույց կա. աշխատանքից մեկ ժամ առաջ նա ֆիզիկական վարժություններ է անում: