10 գիրք, որ կարդացվում են մեկ շնչով: newmag-ը ներկայացնում է գրքերի ընտրանի, որոնք ընթերցվում են հեշտ և արագ:
«Լավ վարքագիծ». Բլեք Կրաուս
«Լավ վարքագիծ» հեռուսատասերիալը էկրաններին հայտնվելուց հետո հանդիսատեսը հավանեց հակասական կերպար Լետտի Դոբեշին: Բանտից դուրս գալուց հետո Լետտին նոր կյանք սկսելու մասին չմտածեց: Նա պատահաբար տեսնում է սպանության փորձ և որոշում է խանգարել հանցագործին: Չնայած, վախենում էր իր կյանքի համար: |
«Դիաբոլիկ». Ս. Ջ. Քինքեյդ
Երբեմն, որպեսզի պատմենք լավ պատմություն հեռավոր աշխարհների, գալակտիկական կայսրությունների և ապագա մարդկության մասին, չի պահանջվում մեծ ծավալներ: Համեստ ծավալով «Դիաբոլիկ» վեպը պատմում է արհեստական Դիաբոլիկի մասին: Այն ստեղծվել է, որպեսզի պաշտպանի իր տիրոջը: Սակայն, երբ տարածքային կայսրությունը հայտնվում է մասնատվող ինտրիգների էպիկենտրունում, հայտնվում է խղճահարություն չունեցող մարդասպանը: |
«Գրախանութ». Պենելոպա Ֆիցջերալդ
«Գրախանութը» պատմում է միջին տարիքի Ֆլորենս Գրինի մասին: Նա ամուսնուն կորցնելուց հետո որոշում է գրախանութ բացել: Նա գնում է մի հին լքված տուն՝ իդեալական վայր գրախանութի համար: Ըստ լուրերի, տունը բնակեցված է ուրվականներով և Ֆլորենսը մտածում է, որ տան կտուրին իսկապես ապրում է պոլիտերիստ, ում նա անվանում է «Թղկթղկացնող»: Սակայն, վստահ չէ գոյություն ունի՞ ուրվական: |
«Ինպիսի՞ն է տղամարդը». Դեյվիդ Սոլո
Բրիտանացի Դեյվիդ Սոլոյի «Ինպիսի՞ն է տղամարդը» գիրքը բաղկացած է ինը կարճ պատմություններից՝տարբեր ժանրերով: Միավորում է նրանց միայն մի բան, բոլոր հերոսները տղամարդիկ են, և նրանք բոլորը փնտրում են կին: Բոլոր պատմությունների մեջ հեղինակը պատմում է տղամարդկանց մասին՝ անկեղծ և առանց ճոխությունների: Սոլոն ներկայացնում է տարբեր հասակի՝ պատանեկությունից մինչև ծերություն: Յուրաքանչյուր պատում յուրահատուկ է, և պատմում է ինչ-որ առանձնահատուկ խնդիրների և ուժեղ սեռի թույլ կողմերի մասին: |
«Քնած հսկաները». Սիլվեն Նեվել
Վեպի պատմությունը ներկայացվում է հարցազրույցների միջոցով, հեղինակը ցույց չի տալիս դեպքերը, այլ պատմում է դրանց մասին հերոսների շուրթերով: Վեպի իրադարձությունը սկսվում է Ամերիկայի խորքերում գտնված անհայտ ծագման երկաթե ձեռքից: Հետազոտման և հին ռոբոտի մնացած մասերը գտնելու համար կազմվում է գաղտնի խումբ՝ գիտնականերից և զինվորներից: Անանուն թղթակցի հաշվետվություններից և դեպքի հետ կապ ունեցող անձանցից, քաղաքագետների հետ ունեցած հարցազրույցներից կայանում է «Քնած հսկաները»: |
«Էլեկտրական երազներ». Ֆիլիպ Կ. Դիք
Ֆիլիպ Դիքայի «Էլեկտրական երազներ» հավաքածուն բաղկացած է տասը հետաքրքրաշարժ պատմություններից, որոնք դարձել են հեռուստասերիալի հիմքը Amazon և Channel 4 հեռուսատաալիքներով: Պատմությունները կապված չեն և բացահայտում են զվարճալի թեմաներ: Այստեղ կա պատմություն տեխնոլոգիայի կողմնակիցների և հակառակորդների կոնֆլիկտի մասին, որտեղ հասարակությունը, որը մոտ է կրոնին և մարդիկ, որոնք կասկածում են իրենց կյանքի իրականության մասին և շատ այլ հետաքրքիր թեմաներ: |
«Մտքի ուժը». Ռիչարդ Բարդ
Օդաչու Ջեկ Բրոնսոնը չէր երազում գերազանց ունակություններ ունենալ: Անկեղծ ասած, նա ընդհանրապես ոչ մի բանի մասին չէր երազում և պատրաստվում էր հանգիստ ապրել ճակատագրով իրեն տրված օրերը: Ջեկը գլխուղեղի քաղցկեղ ունի: Դժբախտ դեպքից հետո նրա մոտ առաջանում է պայծառատեսություն: Գիտակցությունը դառնում է պարզ և հզոր: Ջեկը ուզում է հասկանալ ի՞նչ է այս ամենը և ո՞րն է սրա գինը: |
«Եվ միևնույն է..» Քրիստոֆեր Հիթչենզ
Հավաքածու էսսեն հայտնի ժամանակակից հեղինակ Քրիստոֆեր Հիթչենզինն է: Այս գրքում հավաքված է էսքիզներ ամենատարբեր և նշանակալի թեմաների և թվականների մասին: Յուրաքանչյուր պատմություն զարմացնում է ինտելեկտուալ բարդությամբ, անսովորությամբ և հեղինակի համարձակ հայացքներով: |
«Հազարավոր դեմքերի միջից». Սառա Ջինո
Լրագրող Քեյթը երջանիկ էր իր հաջողություններով և հարուստ փեսացու Ռոմանով: Սակայն, մի անգամ տեսնում է մի կեղտոտ և անտունի մեկին, որը, պարզվում է, նրա նախկին սիրելին է: Նա անհետացել էր տասը տարի առաջ: Նա չէր կարող սխալվել, նրան ճանաչեց հազարավոր դեմքերի միջից: Սակայն, տղան չի հիշում ո՛չ իր անունը, ո՛չ անցյալը, ո՛չ գրկախառնությունները, և ո՛չ էլ կրքոտ համբույրները, ոչինչ: |
«Մարդասպանություն «արևելյան ճեպընթացում»». Ագաթա Քրիստի
Ագաթա Քրիստիի «Արևելյան ճեպընթաց» վեպը կարող եք կարդալ մեկ երեկոյի ընթացքում, իսկ հաջորդ երեկո կարող եք տեսնել նոր էկրանավորումը: Ստամբուլում գտնվող հռչակավոր խուզարկու Էրկյուլ Պուարոն վերադառնում է Անգլիա արևելյան ճեպընթացով: Ուղևորներից մեկը զոհվում է հանելուկային պայմաններում, իսկ գնացքը չի կարողանում շարժվել ձնառատության պատճառով: Պուարոն ձեռնարկում է սպանության եղելությունը և պարզում է, որ վագոնում հատուկ ապացույցներ կան և կասկածի տակ են հայտնվում բոլոր ուղևորները: Պուարոն պետք է մինչև գնացքի շարժվելը գտնի մեղավորին: |