newmag-ը շարունակում է ներկայացնել Մեսսի գրքի հայերեն տարբերակի մասին հետաքրքիր ինֆորմացիաներ: Այս հոդվածում դուք կկարդաք գրքի հովանավորի աջակցի, նախաբանի և ծանոթագրությունների մասին:
Գրքի հրատարակմանն աջակցել է «Տոտոգեյմինգ»-ը: Բուքմեյքերական ընկերության շնորհիվ Մեսսիի գիրքը կարելի է ձեռք բերել մատչելի գնով:
«Շատ ուրախ ենք, որ նման նախաձեռնություն կա՝ newmag-ը թարգմանում է գրքերը հայերեն: Ամեն կերպ ցանկանում ենք աջակցել այդպիսի նախաձեռնություններին», — ասում է Totogaming ընկերության կոմերցիոն գծով փոխտնօրեն Վիկտորյա Պողոսյանը:
Հայ ընթերցասերի համար մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը գրել է նախաբան, որտեղ համեմատել է երկու լեգենդներին: Ցույց է տվել երկուսի առավելություններն ու օբյեկտիվորեն ընտրել լավագույնին:
«Ես համեմատել եմ ոչ միայն Ռոնալդու հետ, այլ ֆուտբոլի բոլոր մեծերի հետ: Կարծում եմ, որ Մեսսին բոլորից ինչ-որ մի բան ունի, որը նրան բացառիկ և եզակի ֆուտբոլիստ է դարձնում մարզաձևի պատմության մեջ», – ասում է մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:
560 էջանոց գրքում կա 234 ծանոթագրություն: Ֆուտբոլից անտեղյակ մարդիկ կարող են հեշտությամբ ընթերցել գիրքը: Այդ մասին հոգացել են ֆուտբոլային վերլուծաբան, ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և մարզական լրագրող Գրիգոր Ավետիսյանը:
«Մենք ահռելի աշխատանք ենք կատարել ծանոթագրությունների վրա և հիմա առաջարկում ենք գիրք, որը կարող են կարդալ բոլորը», – ասում է մարզական լրագրող Գրիգոր Ավետիսյանը:
Գիրքը միայն Մեսսիի երկրպագուների համար չէ: Դյուրամարս հայերենով մատուցված գիրքը կհետաքրքրի նույնիսկ ֆուտբոլի հանդեպ անտարբեր ընթերցողներին: Սա մոտիվացիոն ձեռնարկ է, որտեղ իտալացի լրագրողը պատմում է Մեսսիի կյանքի դժվարությունների, ընտանեկան խնդիրների, կարիերայի վերելքների ու անկումների մասին: