Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին երևում է մեր պատուհանից: Պատուհանից այն կողմ ուրիշ աշխարհ է.
Ի՞նչ ենք ընթերցել 2018-ին ու ի՞նչ կցանկանանք կարդալ 2019-ին: Այս տարի ընթերցասերների մեծ մասը ցանկանում է կարդալ ընտանեկան, հոգեբանական թրիլլերներ, հանցագործությունների մասին հոգեբանական վեպեր, հարաբերությունների մասին պատմություններ և, իհարկե, ավելի շատ հուշագրություններ: «Էքսմո» հրատարակչությունն անցկացրել է «Հեղինակային կոնֆերանս», որտեղ ամփոփվել են 2018 թվականի արդյունքներն ու կանխատեսումներ արվել 2019-ի համար: Եվ այսպես, ի՞նչ է սպասվում ընթերցասերներին` 2019-ին:
Ոչ գեղարվեստական գրականության գլխավոր թրենդը ինքնազարգացումը, հոգեբանությունն ու բիզնեսն է:
Գրքերը, ինչպիսիք «Хочу и буду», «45 татуировок менеджера», «Тонкое искусство пофигизма» ակտուալ կլինեն 2019-ին: Մարդիկ միջոցներ են փնտրում ինքնազարգանալու և մասնագիտական հմտությունները զարգացնելու համար: Անցած տարի բիզնես գրքերի վաճառքը 25 տոկոս աճ է գրանցել:
Ամենաշատ ընթերցվող գրքերը՝ ոչ գեղարվեստական հաստափոր գրքերն են:
Այս գրքերն այժմ ավելի ակտուալ են, քան երբևէ. մեծ, շատ մեծ հետազոտություններ` քաղաքականության, տնտեսագիտության, պատմության ու բժշկության ոլորտներում: Անցած տարի մեծ վաճառք են ունեցել «Думай медленно, решай быстро», «Sapiens» и «Империя должна умереть» գրքերը: «Մարդիկ ցանկանում են հաստափոր գրքեր ընթերցել, որպեսզի կարողանան իրենց տեղը գտնել այսօրվա անկայուն աշխարհում», – ասել է «Էքսմո» հրատարակչության գլխավոր տնօրեն Եվգենի Կապիեվը:
2018-ի ամենավաճառված գրքերը:
Ըստ «Էքսմո»-ի վիճակագրական տվյալների, գլխավոր բեսթսելլեր է դարձել «Гравити Фолз. Дневник 3» համանուն մուլտֆիլմի գիրքը: Երկրորդ տեղում է «Очаровательный кишечник. Как самый могущественный орган управляет нами» հետազոտական գիրքը, երրորդ տեղում` «Не навреди. История о жизни, смерти и нейрохирургии»:
2018-ում շատ էին ռուսական դետեկտիվներն ու սիրավեպերը:
Եթե գրականությունն առանձնացնենք ժանրերով, ապա 2018 թվականին մեծ վաճառք են ունեցել կոմիքսները: Տեղական դետեկտիվներն ու թրիլլերները վաճառվել են ավելի շատ, քան օտար գրականությունը:
2019-ի նոր ակտուալ թեմաները:
2019-ին ակտուալ թեմաներն են՝ բնապահպանությունը, ֆեմինիզմը, բուսակերությունը, սպորտը, կոմիքսներն ու գրաֆիկական վեպերը, համակարգչային խաղերն ու գրքերը: Հրատարակչության գլխավոր տնօրենի խոսքով` մարդիկ ավելի շատ ցանկանում են կարդալ աշխարհի բազմազանության, նոր երկրների, փոքր ժողովուրդների, ազգային և սեքսուալ փոքրամասնությունների մասին: