3 պատճառ` ինչո՞ւ պետք է երեխաները գիրք ընթերցեն 

«Դուրս արի համակարգչի միջից ու գիրք կարդա». սա թերևս ամենաընկերական խորհուրդը չէ: Ինչպե՞ս դեռահասներին բացատրել, թե ինչո՞ւ պետք է նրանք կարդան: Ընթերցասեր երեխաների թիվը գնալով պակասում է: Իրականում, ի՞նչ կլինի այն երեխաների հետ, եթե նրանք  ոչ միայն սոցցանցերի լրահոսները կարդան, այլ նաև գրքեր ընթերցեն: 


1. Կմեծանա խոսակցական պասիվ բառապաշարը: 
 
Յուրաքանչյուրս ունենք ակտիվ ու պասիվ խոսակցական բառապաշար: Ակտիվ խոսակցական բառապաշարը սովորաբար խոսելիս ու գրելիս ենք օգտագործում: Պասիվ բառապաշարը չենք օգագործում, բայց գիտենք դրանց նշանակությունը և հանդիպելիս հասկանում ենք: Սոցցանցերի լրահոսը բաղկացած է բավականին քիչ քանակությամբ բառերից: Շատերը դրանք ակտիվ բառապաշար են ներգրավում ու սկսում օգտագործել առօրյա կյանքում: Գրքերում բառերը լրիվ այլ են: Կան բառեր, որոնց երբեք չես հանդիպի, օրինակ, ինստագրամում: «Ուրեմն, էլ ի՞նչ իմաստ ունի դրանք սովորել».-կհարցնեն երեխաները: Բացի այն, որ բոլորին էլ հաճույք է պատճառում շփվել հարուստ բառապաշար ունեցող մարդու հետ, կա մեկ պատճառ ևս: Պասիվ բառապաշարը հանդիպում է տեքստերում, դպրոցական դասագրքերում, և այն երեխաները, որոնք գրքեր չեն կարդացել, դպրոցում հանդիպում են այդ բառերին ու սթրեսի ենթարկվում, որովհետև գրքում գրված է ռուսերեն, բայց իմաստն անհասկանալի է: Ինչո՞ւ երեխային սթրեսի ենթարկել, եթե կարելի է նախապատրաստվել: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ ընթերցման ժամանակ անծանոթ բառերի հանդիպելիս պետք է ծանոթանալ անհասկանալի բառերի բացատրությանը, օրինակ` ծնողներին հարցնելով: Եթե դուք երեխայի համար բարձրաձայն գիրք եք կարդում, ապա խորհուրդ ենք տալիս հաճախ դադար տալ ու նրան հարցնել` հասկանու՞մ են արդյոք այս կամ այն բառի իմաստը:
2. Երեխաները կկարողանան կազմել քերականապես բարդ նախադասություններ: 
 
Սոցցանցերում առօրյա շփման մեջ մենք գրեթե չենք օգտագործում բարդ և երկար նախադասություններ: Իսկ ինչո՞ւ են հարկավոր լավ կազմված տեքստերը երեխաներին: Նախ և սռաջ, դա հարկավոր է, որպեսզի հետագայում էսսեներ գրելիս դժվարություններ չառաջանան: Երկրորդ` այն ձեզ դեռ պետք կգա. կարդալիս մեր ուղեղը սկանավորում է կարդացածը, և եթե դուք բավարար կարդացած եք, ապա հեշտությամբ կարող եք հարուստ, քերականորեն ճիշտ ու բարդ տեքստեր կազմել` հիշելով այն, ինչ ընթերցել եք:
3. Երեխաները կծանոթանան մշակութային շերտին, որը մոտ է նրանց ծնողներին ու տատիկներին: 
 
Գեղարվեստական տեքստեր ընթերցելիս երեխաները ծանոթանում են հայտնի հերոսներին, օրինակ` Չեբուրաշկային, Անգետիկին, Կառլսոնին: Նրանց կերպարները դեռևս արտացոլվում են գրքերում, դասագրքերում ու նույնիսկ դասասենյակների դիզայնում: Եթե հերոսներին ծանոթ լինես, դասագիրքն օգտագործելն ավելի հաճելի կդառնա. չէ՞ որ մենք միշտ ուրախանում ենք` լավ ծանոթների հանդիպելիս:
Ծնողների խոսքում հաճախ գրքերից հատվածներ են հայտնվում, և եթե երեխան չի կարդացել այս կամ այն գիրքը, ապա նա չի հասկանա` ինչի մասին է խոսքը:

Եկեք հասկանանք՝ ինչու պետք է կարդալ ժամանակակից գրականություն

May 6, 2019

5 բեսթսելլեր անվախության և ամեն ինչ զրոյից սկսելու մասին

May 6, 2019