Բիլ Գեյթսն առանձնացրել է 5 գիրք, որոնք պետք է կարդալ այս ամառվա ընթացքում: Ոչ շատ հաստ ու հեշտ ընթերցվող գրքեր, որոնք պատասխանում են հետևյալ հարցերին. Ի՞նչն է մարդուն դարձնում հանճար, ինչո՞ւ է լավ մարդկանց հետ միշտ վատ բաներ լինում, ինչպե՞ս առաջացավ մարդկությունն ու ո՞ւր է այն շարժվում:
Վոլտեր Այզեքսոն — «Լեոնարդո դա Վինչի»
Դա Վինչիին բոլորը ճանաչում են, որպես նկարիչ, բայց նրա հետաքրքրությունները տարբեր են` սկսած մարդու անատոմիայից մինչև թատրոն: Այզեկսոնը բոլորից լավ ուսումնասիրել է Լեոնարդոյին ու մեկ գրքում համախմբել մեծ արվեստագետի կյանքի հետաքրքիր մանրամասները: Այզեքսոնի հայտնի գրքերն են նաև Սթիվ Ջոբսի ու Ալբերտ Էյնշտեյնի մասին կենսագրական գրքերը: |
Քեյթ Բոուլեր — «Всему есть причина, и другая ложь, которая мне нравилась»
35 ամյա պրոֆեսոր Քեյթ Բոուլերը երկար տարիներ անց վերջապես երեխա է ունենում: Ամինսներ անց որովայնի հատվածում սուր ցավերի պատճառով դիմում է բժշկի ու պարզվում է, որ Քեյթի մոտ 4-րդ կարգի քաղցկեղ է: Հուզիչ վեպը պատմում է քաղցկեղի ախտորոշման, հավատքի ու մահվան մասին: |
Ջորջ Սանդերս «Լինկոլնը Բարդոյում»
Սկզբում կարծում էի, որ Լինկոլնի մասին գիտեմ այն ամենն ինչ պետք է իմանալ, սակայն այս վեպը կարդալուց հետո հասկացա, որ այդքան էլ շատ բան չգիտեմ: Վեպում հեղինակը պատմում է քաղաքացիական պատերազմի ու Լինկոլնի մահացած որդու մասին: Սա այն եզակի գրքերից է, որը կարդալուց հետո ուզում ես խորհուրդ տալ ընկերներիդ: (Գրքի ռեվյուն` Bestseller-ում) |
Դեյվիդ Քրիստիան — «Большая история всего»
Դեյվիդ Քրիսթիանն իմ ամենասիրելի գրողներից է: Այս վեպում հետաքրքիր ձևով ներկայացնում է գիտական ու պատմական մի շարք փաստեր` տիեզերքից մինչև ապագա: Որտեղի՞ց ենք եկել, որտե՞ղ ենք հիմա և ո՞ւր ենք գնում: Ամեն դեպքում, գիրքը կօգնի ձեզ գնահատել մարդկության դերը տիեզերքում: |
Հանս Ռոսլինգ — «Фактологичность»
Երբ հրատարակվեց Հանսի գիրքն, այդ օրվանից սկսած բոլորին խորհուրդ եմ տալիս որ կարդան: Հանսը փայլուն դասախոս էր, որը, ցավոք, անցած տարի մահացավ: Գիրքը ներկայացնում է կարևոր փաստեր աշխարհի մասին, որոնց մասին հեղինակը պատմում է` մեջբերելով իր հետ պատահած զվարճալի պատմությունները: Սա իմ երբևէ կարդացած լավագույն գրքերից է: |