Հանճա՞ր, գո՞ղ, թե՞ խորամանկ. 5 քիչ հայտնի փաստեր Էրիխ Մարիա Ռեմարկի կյանքից

5 փաստ Ռեմարկի կյանքից, որոնց մասին դուք չգիտեք:


1. Հրաժարվել է ընդունել Երկաթե խաչը

Ռեմարկը խորը պացիֆիստ էր, բայց այն ժամանակների գերմանական օրենքներին դա բացարձակ չէր հետաքրքում: 1916 թվականին ապագա գրողին զորակոչում են բանակ և ուղարկում կռվելու արևմտյան ճակատ: Ռեմարկը երկար չկարողացավ կռվել առաջնագծում: 1917 թվականին Ռեմարկը միանգամից 5 վիրավորում ստացավ, որոնցից մեկը` ձեռքին: Աջ ձեռքի վիրավորումը ապագա գրողին շեկի ենթարկեց. այդ ժամանակ նա երազում էր երաժշտական կարիերայի մասին ու դրա հետ կապված մեծ հույսեր ուներ: Ավելի քան մեկ տարի հոսպիտալներում անցկացնելուց հետո Ռեմարկին տեղափոխեցին արևմտյան հետևակային բատալյոն: Հենց այդ ժամանակ Աշխատավորների և զինվորների խորհուրդը որոշեց պարգևատրել նրան Երկաթե խաչ շքանշանի առաջին աստիճանով: Ռեմարկը քաղաքավարի կերպով մերժեց:
2. Շարադրում էր էրոտիկ կոմիքսներ ու ապրում էր գնչուների հետ
Ունենալով կրթություն ու տաղանդ, Ռեմարկը 1920-ականներին ստիպված էր փոխել տարբեր մասնագիտություններ, որոնք ոչ մի աղերս չունեին իր կերպարի հետ: Այսպես, օրինակ, մի ժամանակ Ռեմարկը թափառում էր փողոցներում ու կտորներ էր վաճառում: Հետո տեղափոխվեց մի ընկերություն, որը գերեզմանաքարեր էր սարքում: Կիրակի օրերին նվագում էր եկեղեցում` հոգեբուժարանի մոտ: Սա դեռ ամենը չէ, նա նաև էրոտիկ կոմիքսներով տեքստեր էր շարադրում, թերթում էլ հատուկ սյունակ ուներ, որտեղ կիսվում էր ալկոհոլային կոկտեյլների բաղադրատոմսերով: Երբ այդ ամենը հոգնեցրեց Ռեմարկին, նա հավաքեց իրերն ու գնաց գնչուների «ճամբարում» ապրելու:
3. Ռեմարկը Գեբելսի թշնամին է եղել
Իր «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը Ռեմարկը գրել է ընդամենը 6 շաբաթվա ընթացքում: Գիրքը շշմեցնող հաջողություն ունեցավ: Առաջին տարում վաճառվեց առնվազն մեկ ու կես միլիոն օրինակ: Եվ իհարկե, մի ակնթարթում Ռեմարկը միլիոնատեր դաձավ: Հայտնվեցին ազդեցիկ թշնամիներ ու նախանձողներ, ինչպես և սպասելի էր: Գրողին մեղադրում էին գրագողության մեջ, ասելով, թե նա իր ստեղծագործության գաղափարն անամոթաբար գողացել է իր հանգուցյալ ընկերոջից, և ոչ միայն գաղափարը, այլև բուն տեքստը: Բայց սրանք իսկական մանրուքներ են այն բանի համեմատ, ինչ արեց գերմանական ղեկավարությունը: Այն ընկերությունը, որը ստեղծվել էր Ռեմարկին որպես գրող, որպես անհատականություն ու պարզապես որպես մարդ վերացնելու, ղեկավարում էր Գեբելսը: Գրողին հայտարարեցին ազդի դավաճան, գրքերն էլ այրեցին:
4. Չգիտեր` որտեղ ու ինչպես ծախսեր գումարները
1932 թվականին միլիոնատեր գրողն ընդմիշտ հեռացավ Գերմանիայից ու բնակություն հաստատեց Շվեյցարիայում, որտեղ էլ շքեց տուն գնեց ու սկսեց ապրել հարուստ կյանքով` իսկական միլիոնատիրոջ նման: Չիմանալով, ինչի վրա ծախսել գումարը, նա իր համար հոբբի մտածեց` հավաքել տարբեր անտիկ իրեր ու գնել գեղարվեստական ու մշակութային բարձր արժեքներ ունեցող ամեն ինչ: Նա գնեց Ռենուարի, Վան Գոգի ու Դեգայի կտավները: Գնեց պարսկական գորգեր ու հնաոճ հայելիներ: Բայց շուտով այդ հոբբին սկսեց ձանձրացնել Ռեմարկին ու նա որոշեց մեկնել Ամերիկա. այնտեղ միշտ կարելի է ծախսել ազնիվ ճանապարհով վաստակած հոնորարները:
5. Քիչ էր մնում մեռներ Մառլեն Դիտրիխի պատճառով
Իրականում Ռեմարկը գնաց Ամերիկա դերասանուհի Մառլեն Դիտրիխի մոտ: Նրանք ծանոթացել էին դեռևս 1930 թվականին Գերմանիայում: Երկու հայտնիների միջև սիրավեպ ձևավորվեց: Դիտրիխը Ռեմարկին անվանում էր ամենագեղեցիկ տղամարդն իր հանդիպածներից: Ռեմարկն էլ իր հերթին աստվածացնում էր դերասանուհուն: Մառլենը նրա համար կանացի գեղեցկության իդեալ էր: Բայց նրանց հարաբերություններում ամեն բան չէր հարթ ընթանում: Դիտրիխի ու Ռեմարկի սիրավեպը մեկ հանգում էր, մեկ առկայծում նոր ուժով: Այդպես անցավ 6 տարի: Վերջապես գրողը որոշեց առաջարկություն անել դերասանուհուն: Դրան ի պատասխան Դիտրիխն աչքերը գետնին հառելով ասաց, որ որոշ ժամանակ առաջ աբորտ է արել. չծնված երեխայի հայրը հոլիվուդյան հայտնի դերասաններից մեկն էր: Այդ պահին Ռեմարկը հասկացավ, որ այդ կնոջ հետ նա դժվար թե կարողանա ամուր ամուսնական հարաբերություններ ունենալ: Նա առաջարկեց Մառլենին ընկերներ մնալ: Զարմանալի է, բայց նրանք իսկապես ընկերացան ու կապ պահպանեցին իրար հետ մինչև գրողի մահը: Չնայած դերասանուհու հետ բաժանումից հետո Ռեմարկն ընկավ խորը դեպրեսիայի մեջ, որից դուրս գալ նրան օգնեց Պոլետ Գոդարի` Չարլի Չապլինի նախկին կնոջ հետ նրա սիրավեպը:
Անի Սողոյան

Ագաթա Քրիստիի ստեղծագործելու սիրելի թեմաները

November 5, 2019

Գահին՝ գրքով․ Ի՞նչ են կարդում աշխարհի առաջնորդները

November 5, 2019