5 արդիական բեսթսելլեր սմարթ տեխնոլոգիաների դարաշրջանի կյանքի մասին

«Սև հայելի» սերիալի սյուժեն այլևս ֆանտաստիկա չէ. վիրտուալ իրականությունն արդեն գերակշռում է էկրանի մյուս կողմում գտնվող կյանքին ու շահույթներ հավաքում: Համակերպվե՞լ տեղի ունեցողին, թե՞ խաղալ սեփական կանոններով` ընտրությունը ձերն է: Ձեզ ենք ներկայացնում 5 արդիական բեսթսելլեր սմարթ տեխնոլոգիաների դարաշրջանի կյանքի մասին:


Անդրեյ Էմդին «Երբ կարթնանաս»
Էմդինի դեբյուտային վեպը պատմություն է սիրո մասին` երևակայական աշխարհում: Պատմության հիմքում առեղծվածային կղզին է, որտեղ կարելի է իդելական կյանքով ապրել: Գրքի հերոս Ալեքսանդր Սմիրնովին թվում է, թե նա հայտնվել է դրախտում. հենց այստեղ է նա հանդիպում իր երազանքների աղջկան: Իսկ եթե այդ «հանգստավայրը» ավելին չէ, քան քաղցր երազը, որը մատի մի հարվածով դառնում է սարսափելի մղձավանջ:
Պ. Զ. Ռեյզին «Երջանկություն` մարդկանց համար» 
Սա մի սրամիտ ստեղծագործություն է, որի գլխավոր հերոսը Արհեստական Բանականությունն է: Էյդենը ստեղծված է մարդկությանը ծառայելու համար: Նա եկել է մարդկանց օգնելու` կողմնորոշվել ինֆորմացիոն անծայրածիր օվկիանոսում: Բայց Արհեստական Բանականությունը ներխուժում է իրական աշխարհ, որպեսզի կարգավորի լոնդոնյան ֆիրմայում աշխատող Ջենի և երազկոտ Տոմայի անձնական կյանքը:
Քեթի Ուիլիամս «Բարի գիշեր ասեք մեքենային»
Սա հետաքրքիր ու երկիմաստ վեպ-անտիուտոպիա է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել երջանկության յուրահատուկ բաղադրատոմս: Այլևս պարտադիր չէ տարիներ վատնել փնտրտուքների վրա: Բավական է միայն հատուկ մեխանիզմի խորհուրդներին հետևել: Իհարկե երջանկության մեքենան տարօրինակ խորհուրներ չի տալիս, ինչպես օրինակ` մանդարիններ ուտել կամ ամպուտացնել ցուցամատը: Իսկ ի՞նչ անել, եթե առաջարկվող մեթոդը գիտակցաբար մերժում է ցանկացած տեսակի ուրախությունները, կամ ինչ-որ կշտամբելի բան է, որը պետք է անել:
Հարուկի Մուրակամի «Հրաշքների աշխարհն առանց արգելակների և Աշխարհի վերջը»
Բարդ, խճճված ու անհասկանալի վեպում երկու զուգահեռ իրականություն է. «Հրաշքների աշխարհը» հատվածում, որը ժամանակակից Ճապոնիան է հիշեցնում, ենթագիտակցությունն օգտագործում են որպես ծածկագրման բանալի ու տվյալների խմբագրում: Իսկ հակառակ իրականությունում զրկվում են ստվերներից ու կարդում են «հին երազները», որոնք միաեղջյուրների գանգերում էին գտնվում: Մուրակամին աշխարհների մասին տարբերությունը կասկածի տակ է դնում ու վարպետորեն շփոթեցնում ընթերցողին:
Քիմ Սթենլի Ռոբինսոն «Օվկիանոսի եզրին»
Ռոբինսոնը ապագայի ևս մեկ ալտերնատիվ տարբերակ է նկարագրում: Այս անգամ սյուժեն սոցիալական ուտոպիայի մասին է, որը ստեղծվել է բնկաչության թվի կրճատումից, բանականության սպառումից ու պատերազմների արգելումից: Բայց ոչ բոլորին են հոգեհարազատ այսպիսի «կանոնները»: Քաղաքագետ Ալֆրեդոն ցանկանում է այստեղ ժամանակակից բժշկական կենտրոն կառուցել, և նրան կանգնեցնելն այնքան էլ հեշտ չի լինի:
Անի Սողոյան 

Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» թարգմանվել է հայերեն

May 15, 2019

5 գիրք ուժեղ կանանց մասին (Մաս 2)

May 15, 2019