5 գիրք սարսափ ժանրից

Պարզվում է՝ ընթերցանությունը կարող է լինել ոչ միայն օգտակար, հաճելի  ու հետաքրքիր, այլև վախեցնող․ անգամ սարսափեցնող։ Մենք առանձնացրել ենք հինգ գիրք սարսափ ժանրից։ Այս պատմությունները կհետաքրքրեն ու դուր կգան ադրենալինի ու սուր զգացողությունների բոլոր սիրահարներին։


 

o-o.jpeg

 

Ջերոմ Բիքսբի՝ Մենք լավ ենք ապրում

 

Բիքսբին գրել է  մի շարք սցենարներ  սերիալների երկրպագուների և պատմվածքներ ամսագրերի համար։ Բայց այդ գործերից առավել հայտնի դարձել է միայն մեկը՝ «Մենք լավ ենք ապրում»:

Կարելի է ասել՝ այսօր այս գիրքը արտաքնապես  ավելի շատ սոցիալական կամ քաղաքական բրոշյուր է հիշեցնում։ Բայց իրականում այն սուր զգացողությունների, ադրենալինի ու ոչ մանկական վախերի շտեմարան է։

 

 

o-o.jpeg


Ռեյ Բրեդբերի՝ Եվ որոտը հարվածեց․100 պատմվածք

 

Սովետական ​​հրատարակիչները և գրականագետները պաշտում էին Բրեդբերիին։ Ուստի նրանք այս գրողին դիրքավորեցին որպես հումանիզմի երգիչ և փիլիսոփայական գիտական ​​ֆանտաստիկայի վարպետ: Հնարքը հաջող էր։ Այն օգնեց, որ երկրպագուները  երկար ժամանակ չնկատեն Բրեդբերիի ստեղծագործության մութ կողմը։ Չնայած դրան՝ գրողը հանճարեղ է ներկայացնում դաժան պատմությունները։ 

Այդ պատմությունները այսօր արդեն հրատարակվել են ու հասանելի են ըթերցողին։

 


o-o.jpeg

 

Լեոնիդ Կագանով՝ Գիշատչի դարաշրջանը 

 

«Խոմկա» և «Մինչև լուսաբաց» պատմվածքները (ցենզուրայից դուրս տարբերակներ):

Կագանովը արհեստավարժ մասնագետ է,  գուրու և բարձր տեխնոլոգիական տեքստեր գրող։ Նա ամեն ինչի մասին կարող է ինչ-որ բան գրել։  Դրա համար էլ շատ հաճախ նրա ոչ բոլոր գործերն են շռնդալից հաջողություն ունենում։ Բայց հեղինակի այս երկու պատմությունները շատ տարբերվող են, հետաքրքիր ու որ ամենակարևորն է  վախ ներշնչող։

 

 

 


o-o.jpeg

 

Անդրեյ Լազարչուկ՝ Սենտիմենտալ ճանապարհորդություն ժամանակի՝ երկտեղանոց մեքենայով

 

 

 Լազարչուկը իրականում գիտական ​​ֆանտաստիկայի ժանրի  գրող է։ Նա սիրում է ընթերցողին տարբեր ձևերով վախեցնել․ գրողի մոտ դա  միշտ ստացվում է։

Նա սարսափ ժանրի մի շարք պատմվածքներ է գրել ( «Բաբելոնի զինվորները»,   «Այնտեղ՝ հեռվու՝ գետն ի վեր»): Բայց Լազարչուկի ամենասարսափեցնող գործերը պատմում են երեխաների արտասովոր ճանապարհորդության մասին։  Դա պատմություն է հավերժ կենդանի Լենինի մոտ ուղևորության մասին։ Միևնույն ժամանակ պատմություն, որը հորդորում է, որ անգամ մեծերը պետք է չվախենան մթությունից։ Վախենալ պետք է քո վախի հանդեպ տարած հաղթանակից։


o-o.jpeg

 

Իոն Այվիդե Լինդկվիստ՝ Թույլ տվեք ինձ ներս մտնել

 

Գրքում իրադարձություններտ տեղի են ունենում Ստոկհոլմում 1981 թվականին։ Սա պատմություն է այն մասին,  թե ինչպես է մի շատ հաջողակ վամպիր աղջիկ իր հոր հետ սարսափի մեջ է պահում ամբողջ քաղաքը։ Լինդկվիստի ստեղծագործությունը սառը, բայց շքեղ գիրք:

5 առասպել Տոլստոյի մասին

March 14, 2020

Ինչպե՞ս են ձևավորվել գրականության ուղղությունները

March 14, 2020