Շերլոք Հոլմսը պաշտոնապես ճանաչվում է ամենաշատ էկրանավորված գրական գործի հերոս:
Կինոնկարներն ու հեռուստասերիալները հաճախ աղավաղում են այս կերպարի էությունը: Այդ պատճառով շատ հեռուստադիտողներ Շերլոքին սխալ են ընկալում: Մենք առանձնացրել են Շերլոք Հոլմսի մասին 6 ամենատարածված առասպելները, որոնք հակասում են սկզբնաղբյուրին՝ Արթուր Քոնան Դոյլի գրքերին:
- Նա երբեք չի վնասի անմեղներին հետաքննության գործում:
Շատերը նրան համարում են դետեկտիվ աշխարհի ասպետ, որը շատ խելացի է և միշտ պաշտպանում է անմեղներին:
Բայց ամենահայտնի դետեկտիվը ունի մութ կողմեր: Նա հավատում է, որ նպատակը արդարացնում միջոցը: Հոլմսը հանուն վերջնական արդյունքի պատրաստ է գնալ անընդունելի քայլերի:
Օրինակ ՝ «Չարլզ Օգոստոս Միլվերտոնի վերջը» պատմվածքում Շերլոքը գայթակղեցնում է սպասուհուն, անգամ նշանվում է նրա հետ, միայն թե մոտենա այն չարագոծին, որին փորձում է բացահայտել:
Գործը ավարտելով դետեկտիվի ասպետը չի ամուսնանում օրիորդի հետ: Հեռանում է՝ առանց բացատրրության:
- Շերլոք Հոլմսը իր ժամանակի ամենակարևոր մտածողն էր:
Դա իրականում այդպես է: Բայց Շերլոքը անգերազանցելի էր միայն հետաքննության ոլորտում: Նրա աշխարհայացքը զարգացած չես անվանի:
Օրինակ՝ պատմվածքներից մեկում Հոլմսը պատկերված է որպես կատարյալ ռասիստ: Նա սև բռնցքամարտիկին հիմար է համարում, միայն այն պատճառով, որ սևամորթ է:
Քոնան Դոյլի պատմվածքներում դրվագներ կան, երբ Հոլմսը բացասաբար է արտահայտվում աֆրիկյան ծագման մասին: Իհարկե, սա համահունչ է այդ ժամանակվա անգլիական մտածողությանը:
- Շերլոք Հոլմսը թաքցնում է ինֆորմացիա ոստիկանությունից:
Վերջին էկրանավորումներում Հոլմսը հաճախ ապացույցներ է վերցնում հանցագործության վայրից և չի ներկայացնում դրանք ոստիկանություն: Սա նրան օգնում է մի քանի քայլով առաջ անցնել օրենքի պահապաններից և գործը առաջինը բացահայտել: Գրքերում նման բան չկա: Հոլմսը ապացույցները միշտ թողնում է տեղում, երբեմն անգամ ոստիկաններին հուշում է դրանց գտնվելու վայրը:
- Հոլմսը իր լավագույն ընկերոջը՝ Դոկտոր Ուոթսոնին, վստահում է ավելին, քան ինքն իրեն:
Մենք սովոր ենք մտածել, որ Շերլոկը մեծ հույսեր է կապում իր ընկերոջ ու ուղեկցի՝ Ուոթսոնի հետ: Նրանք շատ մտերիմ են և շատ փորձություններ են հաղթահարում միասին: Չնայած դրան՝ վստանգավոր ու շատ կարևոր հետաքննությունների ժամանակ Հոլմսը 100 տոկոսով չէր վստահում ընկերոջը:
Օրինակ՝ «Շերլոք Հոլմսը մահամերձ է» պատմվածքում Շերլոքը ընկերոջը խաբում է՝ հավատացնելով, որ ինքը անբուժելի հիվանդության պատճառով մահվան մահճում է: Հերոսը անում է այս ամենը՝ մտածելով, որ ընկերը լավ չի խաղա իր բաժին դերն ու կձախողի հետաքննությունը, եթե իմանա ճշմարտությունը:
- Հոլմսը միջին տարիքի ջենթլմեն է:
Ֆիլմերի մեծ մասը Շերլոք Հոլմսին և Դոկտոր Ուոթսոնին ներկայացնում են որպես միջին տարիքի տղամարդիկ: Այստեղ սխալվելը հեշտ է, քանի որ մենք հստակ հիշում ենք, որ Ուոթսոնն արդեն կռվել էր պատերազմում և փորձառու բժիշկ էր: Իսկ Հոլմսին արդեն հաջողվել էր հեղինակություն վաստակել:
Բայց իրականում ընկերները բավականին երիտասարդ էին. Իրենց արկածների սկզբում նրանք 30 տարեկան էլ չկային:
Եթե հավատանք գրքերում գրվածին, ապա Հոլմսը ծնվել է 1854 թվականին, իսկ դոկտոր Ուոթսոնին հանդիպել է 1881 թվականին, այսինքն ՝ 27 տարեկանում: Ընկերների արկածների մեծ մասը տեղի է ունեցել ծանոթությանը հաջորդած տարիներին: Կարելի է հետևություն անել, որ Շերլոք Հոլմսը և Դոկտոր Ուոթսոնը եղել են երիտասարդ տղամարդիկ:
- Պրոֆեսոր Մորրիարտին Հոլմսի երդվյալ թշնամին էր:
Ֆիլմերի ու սերիալների պատճառով հասարակության մեջ տարածված է կարծրատիպ, թե պրոֆեսոր Մորարիարտին Հոլմսի ամենաոխերիմ թշնամին է: Բայց պրոֆեսորին դժվար թե կարելի է անվանել Շերլոք Հոլմսի երդվյալ թշնամին: Այս կերպարը հայտնվում է միայն մեկ՝ «Հոլմսի վերջին գործը», պատմվածքում: Մորարիարտին հիշատակվում է նաև «Վախի հովտում», բայց շատ հպանցիկ:
Մորինարտիի կերպարը հեղինակը հորինել է միայն մեկ պատճառով. հոգնել էր իր հերոսից և ստեղծեց պրոֆեսորին, որը պետք է հաղթեր Հոլմսին:
Այնուամենայնիվ, Շերլոկի մահից հետո երկրպագուները այնպիսի աղմուկ բարձրացրին, որ Քոնան Դոյլը ստիպված էր հարություն տալ իր ամենահայտնի հերոսին:
Արփի Մուրադյան