6 հայտնի գրող, որոնց մահվան պատճառները շարունակում են մնալ գրականության և պատմության ամենամեծ առեղծվածները:
Ֆրանսուա Վիլոն Պոետ և հանցագործ Ֆրանսուա Վիլոնի պատմությունը շատերին է հայտնի: 1463-ին նրան Փարիզից աքսորում են, որից հետո նրա անունն անցնում է միջին դարերի մութ պատմության խորքերը: Ի՞նչ պատահեց պոետին: Նրան կարող էին սպանած լինել, հնարավոր է հիվանդացել է կամ ձմռանը ցրտին չի դիմացել: Ոչ գրականագետները և ոչ էլ պատմաբանները չունեն այս հարցի պատասխանը: 15-րդ և 20-րդ դարերում գրողները հաճախ էին անհետ կորում: |
Ամբրոզ Բիրսը
Ամբրոզ Բիրսը ամերիկյան սարսափ գրականության հիմնադիրներից է: Նա բոլոր առումներով Էդգար Ալլան Պոյի ժառանգորդն է, որի մահվան պատճառը մինչև այսօր հայտնի չէ: 1913-ի վերջին Բիրսը որոշում է այցելել Ամերիկայի հարավ, որտեղ ժամանակին քաղաքացիական պատերազմի մասնակից է եղել: Հենց այդ ժամանակ հարևան Մեքսիկայում հեղափոխություն էր, Բիրսը փոխում է իր պլաններն ու միանում ապստամբներին և հետո անհետ կորում: Ենթադրվում է, որ նա զոհվել է մարտերից մեկի ժամանակ կամ գնդակահարվել է: Այս հարցում ևս՝ Բիրսն արժանանում է Պոյի ճակատագրին:
|
Արթուր Քրավան Օսկար Ուայլդի զարմիկ, ֆրանսիացի պոետ Արթուր Քրավանը ինչ-որ տեղ հիշեցնում է Ֆրանսուա Վիլոնին: Նա նույնպես հանցագործ էր, սկանդալիստ, կատակասեր և բռնցքամարտիկ: Մի անգամ Մադրիդում ռինգ է դուրս եկել աշխարհի չեմպիոն Ջեք Ջոնսընի հետ ( առաջին իսկ ռաունդում նոկաուտ է եղել): Արթուրը շատ էր ճանապարհորդում, չնայած, որ բոլոր անձնագրերը կեղծ էին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ճակատագիրը նրան տարավ Մեքսիկա, որտեղ էլ անհետ կորավ: |
Լեոնիդ Դաբիչին 1936 թվականի մարտի 25-ին Լենինգրադի գրողների միության հերթական նիստից հետո անհետ կորավ գրող Լեոնիդ Դաբիչինը: Նիստի հաջորդ օրը Բենիամին Կավերինը Լեոնիդի հետ հեռախոսազրույց էր ունեցել: Հետագայում նա գրել է. «Մտքովս էլ չէր անցնի, որ վերջին անգամ եմ նրա ձայնը լսում»: Մարտի 26-ից հետո Լեոնիդ Դաբիչինին ոչ ոք չի տեսել: Վարկած կա, որ նա խեղդվել է, սակայն նրա դին այդպես էլ չի գտնվել: Հնարավոր է, հեռացել է Լենինգրադից և գնացել որևէ խուլ գյուղում ապրելու: |
Անդուան դը Սենտ-Էքզյուպերի
Անդուան դը Սենտ-Էքզյուպերին 20-րդ դարի ամենահայտնի անհետ կորած հեղինակն է: 1944 թվականի հուլիսի 31-ին նա հետախուզական թռիչք է կատարել Կորսիկա կղզի ու այդպես էլ չի վերադարձել: Տասնամյակներ շարունակ «Փոքրիկ իշխան»-ի հեղինակը համարվում էր անհետ կորած:
1988-ին մի ձկնորս ծովից գտնում է Էքզյուպերիի թևնոցը, իսկ տարիներ անց հայտնաբերվում է նաև նրա ինքնաթիռի բեկորները: Էքզյուպերիի մահվան պատճառը հայտնի չէ: Վարկածները շատ են. հնարավոր է խափանվել է շարժիչը, կամ ինքն է դիտավորյալ այն ծովը գցել:
|
Խաչատուր Աբովյան Առեղծվածային է հայ գրող Խաչատուր Աբովյանի անհետացումը: 1848 թվականի ապրիլի 2-ին վաղ առավոտյան դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել: ՎԱրկածները շատ են: Մի մասը պնդում է, որ նա ինքնասպան է եղել: Բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ Աբովյանի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մոտ։ Ռուս գրող Չերնիշևսկին մի անգամ պատմել է, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։ |