Ներկայացնում ենք 7 գիրք, որոնց յուրօրինակությունը կոգեշնչի ձեզ, ինչու չէ, կստիպի մտածել նոր գաղափարների մասին ու գուցե մի օր էլ հենց ձեր գաղափարը Apple-ի կամ Google-ի պես փոխի աշխարհը: Այս գրքերը մտածել կտան էվոլուցիայի, աշխարհի ստեղծման և գլոբալ խնդիրների խելամիտ լուծումների մասին:
«Երկուսի ուժը» Ջոշուա Շենկ
Միայնակ հանճարներ հազվադեպ են լինում: Փաստացի, ցանկացած կրեատիվ գաղափար ունենում է գործընկեր: Գրող Ջոշուա Շենկի «Երկուսի ուժը» գիրքը պատմում է հանճարեղ գործընկերների մասին` օրինակ բերելով Բիթլզ խմբի Ջոն Լենոնին ու Փոլ ՄքՔարթնիին, Apple-ի երկու Սթիվներին և South Park -ի Թրեյ Փարքերին ու Մեթթ Ստոունին: «Երկուսի ուժը» գիրքը գործընկերներ ունենալու և թիմային աշխատանքի արդյունավետության մասին է, այն կփոխի աշխարհի ու նորարարությունների մասին ձեր պատկերացումները: |
«The Creator’s Code» Էմի Վիլկինսոն
Էմի Վիլկինսոնի վեպը` այն մասին, թե ինչպես խոսքը գործ դարձնել: 200 հարցազրույց` առաջատար ձեռնարկատերերի հետ` LinkedIn, eBay, Tesla Motors, Airbnb, PayPal, JetBlue և այլն: Ինչպես հաջողության հասնել երբ ձախողվելն այդքան հեշտ է: Գիրքը պատմում է կառուցողական մտածելակերպի, գաղափարն` իրականություն դարձնելու և աշխատանքի ոլորտում հաջողության հասնելու մասին: 6 հմտություն, որ ցանկացած ձեռներեց պետք է ունենա: Վիլկինսոնը գրքում հեղինակի 5 տարվա ուսումնասիրություններն են: |
«Originals» Ադամ Գրանթ
Ադամ Գրանթսը աշխատել է Google, Goldman’s և Disney Pixar-ում: «Originals» գիրքում խոսում է ոչ ստանդարտ մտածելակերպի մասին: Գրանթն օգտակար ձեռնարկ է կազմել, որը սովորեցնում է կյանքի տարբեր բնագավառներում ինքնատիպությունը պահպանելու մեթոդների մասին: Սա գիրք է այն մասին, թե ինչ է պետք լավ գաղափարը իրականություն դարձնելու համար` չկորցնելով ինքնատիպությունը: |
«59 վայրկյան» Ռիչարդ Ուայզմեն
Պրոբլեմները լուծելու համար միշտ չէ, որ միլիոնավոր դոլարներներն օգնում են: Հոգեբանական հետազոտություններն ու ժամանակակից տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ ցանկացած խնդիր ունի հեշտ լուծում: «59 վայրկյան»` ինչպես զարգացնել ստեղծարարությունը և հասնել` Էվրիկա գոչելուն: Ռիչարդ Ուայզմեննը համարվում է ներկայիս ամենահետաքրքիր ու զարգացած հոգեբանը: |
«The Myths of Creativity» Դեյվիդ Բարքըս
Ինչն է մեզ դարձնում յուրօրինակ: Ինչպես զարգացնել գաղափարներն ու իրականություն դարձնել դրանք: Ինչն է մեզ օգնում տարբերվել մեր հասակակիցներից: Բոլոր հարցերի պատասխանները` Դեյվիդ Բարքըսի գրքում: «The Myths of Creativity»-ն այն ընթերցողների համար է, որոնք ունեն նոր գաղափարների պակաս Բարքըսը թղթակցել է Fast Company և Bloomberg Businessweek ամսագրերին: |
«Որտեղ են ծնվում լավ մտքերը» Սթիվեն Ջոնսն
Տպագրիչ մեքենա, սովորական մատիտ, մարտոց և այլն. սրանք գաղափարներ էին, որոնք իրականություն դարձան ու փոխեցին մեր կյանքը: Սթիվըն Ջոնսընը պատմում է այն մասին, թե ինչպես ստեղծել գաղափարներ, որոնք կփոխեն աշխարհը: Դարվին, Ֆրոյդ մինչև Google և Apple Ջոնսընը բացահայտում է ինովացիոն հեղափոխության գաղտնիքները: «Որտեղ են ծնվում լավ մտքերը» գրքում գիտական փաստերի և անեկդոտների միջոցով, The Wall Street Journal, The NYT և The Financial Times ամսագրերի անդամ Սթիվըն Ջոնսընը ներկայացնում է տեխնոլոգիական աշխարհի հեղափոխությունը: |
«Իրականություն դարձնելով գաղափարները» Սքոթ Բելսկի
Էդիսոնը մի անգամ ասել է` ոգեշնչումը հաջողության հասնելու 1%-ն է, մնացած 99%-ը` քրտնաջան աշխատանք: Բիզնեսի նոր գաղափարներ, գլոբալ խնդիրներ, գյուտեր, իհարկե, նոր մտքերը շատ են, ու գնալով ավելի են շատանում: Իսկ ով է դրանք իրականություն դարձնում: Թվարկելն ու ցուցակներ կազմելը հեշտ է, սակայն միայն մտածելով աշխարհում ոչինչ չես փոխի: Բնատուր ստեղծարար չեն լինում, այլ` դառնում են: Շատ աշխատանքի, աշխատասիրության ու ձգտելու շնորհիվ: Հմտությունները զարգացնել ու մարզել է պետք: Հենց դրա համար էլ Բելսկին ստեղծեց Behance կենտրոնը, որը ստեղծարար մարդկանց օգնում է զարգացնել ստեղծարար հմտությունները: |
«Երկուսի ուժը» Ջոշուա Շենկ
«The Creator’s Code» Էմի Վիլկինսոն
«Originals» Ադամ Գրանթ
«59 վայրկյան» Ռիչարդ Ուայզմեն
«The Myths of Creativity» Դեյվիդ Բարքըս
«Որտեղ են ծնվում լավ մտքերը» Սթիվեն Ջոնսն
«Իրականություն դարձնելով գաղափարները» Սքոթ Բելսկի