7 ֆենթեզի աուդիոգրքեր, որոնք կօգնեն կտրվել իրականությունից 

Այս ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսի մասին նորություններից ու լուրերից անհնար է թաքնվել, մեկ-մեկ ցանկանում ես կտրվել իրականությունից ու հայտնվել զուգահեռ իրականությունում:


Ձեզ ենք ներկայացնում 7 աուդիոգիրք, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:
Кровавая Роза. Николас Имс
Սա նրանց համար է, ովքեր կարոտել են բարի ու ժամանակակից ֆենթեզին: Ամուր և ուշագրավ սիրավեպը պատմում է Թեմ Հեշվորդի մասին: Խիզախ աղջիկը արկածներ է որոնում, բայց կյանքը նրա համար այլ բան է պատրաստել: Նա պարզապես աշխատում է պանդոկում ու լսում է օտարների արկածային պատմությունները: Նա ծանոթանում է Արնոտ Վարդի հետ, որը վարձկանների պարագլուխ էր, ու միանում է նրանց: Կարիք կա նշելու, որ Թեմը բազմիցս հասցնում է զղջալ, որ բողոքել է իր «ձանձրալի կյանքից»: Մի խոսքով` արկածներն ու վտանգն ավելի քան շատ են:
Вещие сёстры. Терри Пратчетт
Ոչ բոլոր ստեղծագործությունները կարող են այսպես աննկառ կտրել ձեզ իրականությունից ու բարձրացնել տրամադրությունը, ինչպես այս մեկը: Հեղինակն իր բոլոր ստեղծագործություններում պահպանում է այս կարևոր բաղադրիչները: Կարող եք նրա ստեղծագործություններից ընտրել որը ցանկանաք` աչքերը փակ ու առանց երկար մտածելու: Ի դեպ, նովելը համլետյան մոտիվներով է: Եվ իհարկե, հումորն ամենաբարձր մակարդակի վրա է:
Калевала. Павел Крусанов
Հազիվ թե գիրքը ֆենթեզի ժանրում նորություն համարվի և հվանաբար սրա մասին քիչ են լսել, բայց իզուր. գիրքը բավականին արժեքավոր ու ստացված է: Հայտնի ռուս գրողը պատմում է միֆեր ու դա անում է այնպես, որ գրքից կտրվել պարզապես չի ստացվում:
Час презрения. Анджей Сапковский
Ֆենթեզի ժանրի լավագույն գրքերի ցանկն առանց այս գրքի անհնար է պատկերացնել: Ավելին` այս գրքի հետաքրքրությունը նորից հզոր ալիքով նորից մեծացավ` հաջողված էկրանավորման շնորհիվ:
Часодеи. Часовая битва. Наталья Щерба
Հեղինակը գրել է դեռահասների համար Ռուսաստանում ամենահետաքրքիր ֆենթեզի շարքը: Այս հեղինակի գրքերը լավագույն լուծումն են այն դեպքերում, երբ չգիտեք` ինչպես զբաղեցնել երեխաներին, դեռահասներին, կամ նույնիսկ ինքներդ ձեզ:
Голос монстра. Патрик Несс
Պատրիկ Նեսսը բրիտանացի հայտնի գրող է, որը ստեղծագործում է ֆենթեզի ժանրում` հիմնականում դեռահասների համար: Բայց նրա գրքերըը հետաքրքրում են նաև մեծերին: Ասում են` լավ գրականությունը սահմաններ չի ճանաչում:
Опиумная война. Ребекка Куанг
Ֆենթեզի ժանրի ամենակարևոր սենսացիաներից մեկը ամերիկացի գրող, էմիգրանտ Ռեբեկկա Կուանգի գիրքն է: Նա նովելում այնքան բան է ավելացրել, որ կարդալիս կարծես շնչահեղձ ես լինում: Ուշագրավ է, որ այս «կոկտեյլը» բավականին համարձակ ու ստացված էքսպերիմենտ էր:
Անի Սողոյան

Booker-2020-ի շորթ-լիստը հայտնի է․ ցուցակում կա ընդամենը մեկ տղամարդ

April 12, 2020

Ինչպե՞ս է անցել Գերտրուդ Սթայնի առօրյան

April 12, 2020