Ռուս գրողները խորհուրդներ են տալիս, որոնք կօգնեն երկարատև ինքնամեկուսացման ժամանակ:
Ախտահանեք ամեն ինչ այնպես, ինչպես Վլադիմիր Մայակովսկին
Այն բանից հետո, երբ գրողի հայրը մահանում է արյան վարակից` կարի ասեղով ներարկում անելուց հետո, Մայակովսկու մաքրասիրությունը հասնում է գագաթնակետին: Նա իր բաժակը դնում էր պահարանի գլխին, որպեսզի ոչ ոք չկարողանա հասնել ու վերցնել այն, ճանապարհորդելիս իր սպասք վերցնելիս դրանք փաթեթավորում էր կաշվե պատյանի մեջ, գրպանում միշտ պահում էր փոքրիկ օճառ, որպեսզի տհաճ ձեռքսեղմումներից հետո լվանար ձեռքերը: Ձեռքերը լվանալուց հետո էլ որպես ախտահանիչ միջոց օգնագործում էր օծանելքի, իսկ իր կամ մեկ ուրիշի ձեռքին հայտնված թեթև քերծվածքը գրողին սարսափեցնում էր: Նա վախենում էր հիվանդանալուց, և եթե ջերմությունը մի փոքր բարձրանում էր, նա անցնում էր անկողնային ռեժիմի: Բաժակները սովորաբար շատ ուշադիր զննում էր: Բաժակով գարեջուր խմելիս բաժակի բռնակից բռնում էր ձախ ձեռքով, վստահ լինելով, որ այդպես ոչ ոք չի անում ու որևէ մեկի շուրթերն այդ մասին չեն դիպչել: Հյուր գնալիս էլ Մայակովսկին ջանում էր չուտել ու չխմել, որպեսզի ձեռք չտա ուրիշի սպասքին: Իսկ դռները բացելիս օգտագործում էր թաշկինակ ու հնարավորության դեպքում խուսափում էր հանրային տրանսպորտից օգտվելուց:
Գրեք, ինչպես Պուշկինը
Ինքնամեկուսացման ամենավառ օրինակներից մեկըը 1830-ին էր: Ալեքսանդր Պուշկինը Բոլդինոյում հայտնվել էր Ռուսաստանում խոլերայի համավարակի սկսվելուց առաջ: Պուշկինը գնացել էր գյուղ, որպեսզի կարգավորի իր և Նատալյա Գոնչարովայի հարսանիքի նախապատրաստական աշխատանքները: Այդ ժամանակ մահացավ Խուշկինի հորեղբայրը: Գրողին ժառանգություն էր հասնում: Մոսկվա վերադառնալ նրան չհաջողվեց. սկսվեց խոլերայի համաճարակը: Դրան նա, իհարկե, պատրաստ չէր: Գրողը մնաց գյուղում` առանց գրքերի, զրուցակցի ու առանց որևէ նորություն իմանալու հնարավորության: Հիշելով այն մասին, որ դեպրեսիան խոլերայից վատ է, Պուշկինը սկսեց գրել: Այդ համաճարակը ռուսական գրականությանը նվիրեց մոտ 40 ստեղծագործություն:
Ավելի քիչ խոսեք առողջության մասին, ինչպես Անտոն Չեխովը
«Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը` սիրեկանը: Երբ մեկը հոգնեցնում է, գիշերում եմ մյուսի մոտ».-գրել է Անտոն Չեխովը` ամենահայտնի գրող-բժիշկներից մեկը: Արդեն համարվելով գրող, Չեխովը այնուամենայնիվ շարունակում էր հետևել բժշկական ոլորտի նոր ձեռքբերումներին ու բացահայտումներին, կարդում էր բժշկական ամսագրեր ու նույնիսկ փորձարկում էր իր գիտելիքները: Բայց առողջության ու բժշկության մասին մշտական խոսակցությունները ծանրաբեռնում էին Չեխովին:
«Սարսափելի հոգնեցրել են այս խոսակցությունները, հոգնեցրել են նաև հիվանդները, հատկապես` կանայք, որոնք բուժվելուց հետո հիմարանում են».- գրել է Անտոն Չեխովը:
Զբեսնեք տան մեջ, ինչպես Նիկոլայ Գոգոլը
Գոգոլը բավականին մելամաղձոտ մարդ էր. նա վախենում էր իր առողջության համար, չնչին գանգատները նրան սարսափեցնում էին, իսկ ինքնազգացողության մասին նա մանրամասնորեն պատմում էր ծանոթներին ու ընկերներին: Ընդ որում, նրա սովորություններից շատերը, որոնք այն ժամանակ զարմանք էին առաջացնում ժամանակակիցների համար, հիմա շատ սովորական են առողջ ապրելակերպ վարողների համար: Օրինակ` գրողը նախընտրում էր աշխատել կանգնած: Առողջ ապրելակերպի հետևորդները պնդում են` դա օգտակար սովորություն է: Գոգոլը պարբերաբար զբոսանքներ էր կազմակերպում տանը, աշխատում էր որքան հնարավոր է շատ ջուր խմել:
Լվացեք ձեռքերն ինչպես Միխայիլ Բուլգակովը
Բուլգակովները կենդանասեր էին: Գրողը շնիկ ուներ` Բուտոնը: Դռան վրա փակցված անվանական ցուցանակի տակ փակցված էր ևս մեկը` արդեն շան անունով` «Բուտոն Բուլգակով, դռան զանգը խփել 2 անգամ»: Տանն ապրում էր նաև Մուկա անունով կատու: Լինելով բժիշկ, Բուլգակովը բավականին լուրջ էր վերաբերվում հիգիենային ու խստորեն հետևում էր հիգիենայի ու անվտանգության բոլոր կանոններին: Կատվին չէր գրկում, իսկ սեղանի մոտ թողնելիս թուղթ էր դնում այնտեղ: Կենդանիների հետ յուրաքանչյուր շփման դեպքում նա անպայման լվանում էր ձեռքերը:
Քնեք, ինչպես Ֆյոդոր Դոստոևսկին
Գրողը սիրում էր աշխատել մինչև լուսաբաց: Հետևաբար ուժերը վերականգնելու համար արթնանում էր 11-ից հետո: Ասում են, որ Դոստոևսկին նաև շատ մաքրասեր է եղել, և արթնանալուց հետո շատ երկար լվացվում էր ու օգտագործում շատ մեծ քանակությամբ օճառ և օծանելիք:
Մարզվեք, ինչպես Լև Տոլստոյը
Գրողը, ինչպես հայտնի է, առողջ կենսակերպ էր վարում:, իսկ դա լավ պայքար է հիվանդությունների դեմ: Ամեն օր գրողը ժամանակ էր գտնում գիմնաստիկայի համար: 1890-ականներին նա տարվեց թենիսով: Ամեն օր նա երկար զբողսնում էր: Իր խոսքով` զբոսանքից հետո աշխատելը հեշտ է ու հաճելի:
Անի Սողոյան