8 խորհուրդ ավելի շատ կարդալու համար

«Կյանքիս ընթացքում ես հավանաբար կարդացել եմ տարեկան 5 գիրք: Մի քանիսը ես հասցրել եմ կարդալ արձակուրդում, մի քանիսն էլ հազիվ եմ կարդացել ու ամիսներով թողել սեղանիս»: Նիլ Փասթրիչ «Երջանկության բանաձև» գրքի հեղինակ:


Արդեն անցած տարի ես հասկացա, որ կարդացել եմ 50 գիրք: Այս տարի ձգտում եմ կարդալ 100-ը: Ես երբեք այսքան ստեղծագործական եռանդ չեմ ունեցել, և զգացել եմ, որ ավելի հետաքրքիր զրուցակից եմ դարձել, ավելի հոգատար հայր, ավելի շատ եմ հոդվածներ գրում: Ավելի հաճախ կարդալը դոմինոյի սկզբունքով աշխատում է բազմաթիվ այլ բնագավառներում:

Ես հիմա զղջում եմ, որ նախկինում այդպես չեմ վարվել. ինչո՞ւ եմ 20 տարի ձգձել ինքնազարգացման պրոցեսը:
Միայն մի բան կար, որ այդպես էլ չփոխվեց իմ ընթերցանության մեջ. ես բավականին դանդաղ եմ կարդում:

Ինչևէ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ խորհուրդներով` ինչպե՞ս ավելի շատ կարդալ:

Ընթերցանությունը կենտրոնացրեք ձեր տանը
1998 թվականին հայտնի հոգեբան Ռոյ Բաումեյսթրն իր գործընկերների հետ շոկոլադե թխուկներով ու բողկով փորձարկում իրականացրեց: Նա մասնակիցներին բաժանեց 3 խմբի ու խնդրեց փորձարկումից 3 ժամ առաջ ոչինչ չուտել: Առաջին խմբին տվեցին շոկոլադե թխուկներ ու բողկ, և թույլատրեցին միայն բողկն ուտել: Երկրորդ խմբին տվեցին նույնն ու թույլատրեցին ուտել և մեկը, և մյուսը: Երրորդ խմբին ընդհանրապես ոչինչ չտվեցին: Այդ ամենից հետո 3 խմբերը պետք է բարդ առաջադրանքներ լուծեին: Գիտնականներին հետաքրքիր էր` որքա՞ն ժամանակ նրանք կդիմանան: Զարմանալի չէ, որ խումբը, որը դիմադրում էր շոկոլադե թխուկները չուտելուն, առաջինը հանձնվեց:
Ի՞նչ կապ ունի այս ամենն ընթերցանության հետ: Հեռուստացույցն ու շոկոլադե թխուկներով ափսեն հյուրասենյակում են: Մենք այնքան ենք գայթակղվում «համեղ» հեռուստատեսային ծրագրերով, որ մեր ուժերը չեն բավականացնում գիրք կարդալու համար:
Այս մասին հետաքրքիր կերպով անդրադարձել է Ռոալդ Դայլն իր «Հեռուստացույց» բանաստեղծության մեջ. «Դեն նետեք հեռուստացույցը, դրանից օգուտ չկա, պատին գրադարակ կախեք»: Անցած տարի ես հեռուստացույցը տարա մութ նկուղ ու փոխարենը պատին գրադարակ կախեցի: Հիմա այն մեր աչքի առաջ է, մենք տեսնում ենք այն, անցնում ենք կողքով ու օրվա մեջ 10 անգամ դիպչում ենք դրան:

Ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք
Գիտնականները պարզել են, որ երբ մարդիկ խաղադրույքներ են անում օրինակ ձիարշավարաններում, նրանք ավելի վտահ են դառնում, քան մինչև խաղադրույքը: Խաղադրույք կատարեք գրքերի վրա: Ստեղծեք ձեր հաշիվը Goodreads կամ Reco կայքերում, ընկերացեք մի քանի օգտատերերի հետ, իսկ հետո ամեն անգամ նոր գիրք կարդալուց հետո թարմացրեք այն: Կամ էլ նրանց հետ ստեղծեք էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող եք կիսվել գրքերի մասին կարճ ռեվյուներով:
Ես այս գաղափարը վերցրել եմ Ռայան Հոլիդեյից, որը հիանալի գրքերի ցանկ ունի:

Գտեք գրականության մի քանի փորձված ու մանրակրկիտ ընտրված ցանկ
Հրատարակչությունները տարեկան 50 000-ից ավելի գրքեր են հրատարակում: Դուք ունեք ամեն շաբաթ հազարավոր գրքերով հետաքրքրվելու ժամանակ: Իհարկե, ոչ ոք այդքան ժամանակ չունի. հենց այսպիսի դեպքերում օգնության են հասնում Amazon-ն ու ռեվյուների այլ կայքերը: Բայց արժե՞ արդյոք հավատալ վաճառողների թողած ռեվյուներին:
Փորձված ու լավ ընտրված ցանկեր գտնելն այնքան էլ դժվար բան չէ. օրինակ, արդեն նշածս էլեկտրոնային հարթակները, որտեղ կարող եք կիսվել ռովյուներով: Մի փոքր ավել փնտրելիս էլ կգտնեք մարդկանց, որոնց ճաշակն ամբողջությամբ համընկնում է ձեր ճաշակի հետ:

Մի վախեցեք կիսատ թողնել ձանձրալի գիրքը
Մի բան է գիրքը կիսատ թողնելիս մեղքի զգացողություն ունենալը, մեկ այլ բան` այն կիսատ թողնել ու հպարտանալ դրանով: Պարզապես ասեք ինքներդ ձեզ` «Վերջապես ազատվեցի այս ձանձրալի գրքից», և դրա փոխարեն ես անպայման մի հրաշալի գիրք կկարդամ»: Թիմ Ուրբանն իր հոդվածներից մեկում նկարի տեսքով ներկայացնում է` քանի գիրք է մնացել կարդալու մինչև ձեր կյանքի վերջ: Տեսնելով այդ թիվը` դուք կցանկանաք անմիջապես ազատվել ձանձրալի գրքերից, որպեսզի հասցնեք լավ գրքեր կարդալ:

Հանգստացեք լուրերից ու ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ընթերցանության վրա
Տարիներ շարունակ ես բաժանորդագրված էի The New York Times-ին ու ևս 5 ամսագրերի: Ես պաշտում էի փոստարկղից հանել թերթերի ու ամսագրերի նոր համարները: Երկարտև արձակուրդից վերադառնալուց հետո, երբ վերջապես գրքեր ընթերցելու ժամանակ էի գտել, ես հասկացա, որ այդ թերթերն ու ամսագրերն ինձ խանգարում էին գրքեր կարդալ: Ես հրաժարվեցի իմ բոլոր բաժանորդագրություններից: Բացի գլուխը չծանրաբեռնելուց, ինչո՞վ է օգտակար անընդհատ թարմացվող լուրերի հեղեղից հրաժարվելը: Այն ինձ օգնեց տարեկան 500 դոլար խնայել: Դրանով կարելի է 50 գիրք գնել: Իսկ ինձ համար ի՞նչն ավելի կարևոր կլինի 10 կամ 20 տարի անց` կարդացած գրքերի հավաքածուն, որն ինձ ավելի իմաստուն է դարձրել, թե՞ հին ամսագրերի կապոցը:

Եռապատկեք ձեր գրքերի շրջանառությունը
Ինչ-որ պահի ե գիտակցեցի, որ տարիներ շարունակ գրապահարանիս մասին մտածել եմ ինչպես գեղարվեստական օբյեկտի` ահա այն, ծաղկամանների կողքին: Հիմա ես այն ընկալում եմ որպես դինամիկ օրգանիզմ` միշտ շարժման մեջ, միշտ փոփոխվող: Ամեն շաբաթ այնտեղ ավելանում է 5 նոր գիրք, 3-4 գիրք էլ` պակասում է: Գրքերը «գալիս են» մոտակա գրադարաններից, գրախանութներից ու նույնիսկ կայքերից և «գնում են», երբ մենք տալիս ենք այն մեր ընկերներին, վաճառում ենք գրախանութներում կամ հանձնում գրադարաններին: Ես ամեն անգամ մոտենում եմ գրապահարանին, ոչ թե պարզապես անցնում եմ դրա կողքով: Արդյունքում` ես ընթերցում եմ ավելի շատ:

Կարդացեք տպագիր գրքեր
Հավանաբար, ձեզ զարմացրեց այն, որ ես չանդրադարձա էլեկտրոնային գրքերին, որոնցով կարող էի ժամանակ խնայել` գրքերը տուն բերելու ու տնից տանելու համար: Այն դարում, երբ մեր ֆիլմերի ու լուսանկարների հավաքածուները դառնում են թվային, ինչ-որ արմատական բան է մնում տնային գրադարաններում: Եթե դուք ցանկանում եք ավելի հեռուն գնալ, հավանաբար, դա ընթերցանության արդյունքում ձեր բանականության էվոլյուցիան է: Եվ որքան էլ որ նորմալ է ամբողջ օրն էկրաններին նայել, միևնույն է` շատերին դուր է գալիս ձեռքերում իսկական գիրք պահել:

Կիրառեք 10 000 քայլերի կանոնը
Լավ ընկերներիցս մեկը մի պատմություն պատմեց, որը ես երկար ժամանակ հիշեցի: Երբ նա իմացավ, որ Սթիվեն Քինգը խորհուրդ է տալիս օրական 5 ժամ կարդալ, նա ասաց. «Ախր, դա հիմարություն է. ո՞վ է դրան ունակ»: Սակայն, տարիներ անց ընկերս գնաց արձակուրդ` Մեն նահանգում: Նա իր ընկերուհու հետ ֆիլմի տոմսեր գնելու համար հերթում կանգնած է եղել: Եվ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ են նրանք տեսել այնտեղ…Սթիվեն Քինգին: Այդ ամբողջ ընթացքում Սթիվենը գիրք է կարդացել: Երբ նրանք մտել են կինոդահլիճ, Սթիվենը շարունակելէ կարդալ մինչև լույսերը հանգելը, հետո էլ երբ լույսերը միացրել են, Սթիվենն անմիջապես վերցրել է գիրքն ու սկսել կարդալ: Նա կարդացել է նույնիսկ քայլելիս: Կարծում եմ, այս պատմությունը բոլորիդ սովորեցրեց մի պարզ ճշմարտություն. իրականում մենք կարող ենք կարդալ ավելին, քան կարծում ենք: Մեր օրվա ընթացքում կարդալու համար բազմաթիվ րոպեներ կան, և դրանք միասին վերցնելով` մի քանի ազատ ժամ կգտվի ընթերցանության համար:

Կարելի է ասել, որ սա նման է 10 000 քայլերի կանոնին: Քայլեք սուպերմարկետում, մեքենան կայանեք մուտքից մի փոքր հեռու, տանը վազեք երեխաների հետևից և ահա, 10 000 քայլն արդեն անցած է:

Նույնն է նաև ընթերցանության հարցում:
Հիմա ես կարդում եմ անընդհատ: Մի քանի էջ այստեղ, մի քանի էջ այնտեղ: Ես միշտ պայուսակիս մեջ գիրք եմ պահում: Սովորաբար առավոտյան, երբ իմ ուղեղն ինորմացիան լավ է ընկալում, կարդում եմ գիտական գրքեր, իսկ գեղարվեստական գրքերի ընթերցանությունը թողնում եմ երեկոյան` քնելուց առաջ:

Ձեզ բարի ընթերցում:

 

Անի Սողոյան 

5 գիրք ուժեղ կանանց մասին (Մաս 1)

May 10, 2019

Ինչո՞ւ է կարդալը ժամանակակից, բայց գրականության դասերը աշակերտներին դուր չեն գալիս

May 10, 2019