Գրող Էնթոնի Բյորջեսսի՝ Իտալիայում գտնվող տանը, հայտնաբերվել է նրա` «Լարովի նարինջ»գրքի` նախկինում անհայտ ձեռագրի շարունակությունը: Ձեռագիրը կազմված է 200 էջից: Այն կոչվում է «Լարովի մեխանիզմի վիճակը»: Ձեռագիրը այն մտքերի շարունակությունն է, որ հեղինակը բարձրաձայնել է գրքում:
Հեղինակը «Լարովի նարինջ»-ի անավարտ շարունակությունը ներկայացնում է որպես «մեծ փիլիսոփայություն ժամանակակից մարդու վիճակի մասին»: Նա արտահայտում է իր մտահոգությունը մարդու վրա տեխնոլոգիաների, լրատվության, կինոյի և հեռուստատեսության ազդեցության մասին:
Ձեռագիրը պարունակում է ոչ միայն փիլիսոփայական պատկերացումները, այլև փաստերը գրողի կենսագրության մասին: Նորահայտ ձեռագիրը բացատրում է նաև վեպի անվան ընտրությունը:
Հեղինակը պատմում է, որ 1945 թվականին բանակից վերադառնալով Լոնդոնի փաբերից մեկում լսել է, որ ինչ-որ մեկը «տարօրինակ է, նման` լարովի նարնջի»:
« «Տարօրինակ» չի նշանակում «միասեռական», դա նշանակում էր «խենթ» … գրեթե քսան տարի ես ցանկացել եմ սա որպես վերնագիր օգտագործել»-, գրում է հեղինակը:
Մեծ Բրիտանիայում գրքի հիման վրա նկարահանված «Լարովի նարինջ» ֆիլմը արգելվել է ցուցադրել մինչև 1999 թվականը: Այն համարվել է բռնության քարոզ:
Արդեն 1972 թվականին ԱՄՆ-ում ֆիլմը առաջադրվել է «Օսկար»-ի :