Առողջ մարմնում առողջ հոգի 

Թվում է` ավելի անհամատեղելի բաներ, ինչիպիսիք սպորտն ու գրականությունն են, այլևս չկան:


Բայց արի ու տես, որ շատերն էին կարողանում համատեղել այս երկու` իրարից տարբեր զբաղմունքները: Ավելին, որոշ գրողներ իրենց կյանքը չէին պատկերացնում առանց սպորտի: Ինչպես ասում են` առողջ մարմնում առողջ հոգի: Տեսնենք՝ ովքեր էին ամենասպորտային 10 գրողները:

Էռնեստ Հեմինգուեյ
Հրաձգություն, առյուծների որս, ձկնորսություն: Այո, այս ամենը Էռնեստ Հեմիգուեյի մասին է: Բայց Հեմինգուեյի իսկական տարերքը բոքսն էր: 14 տարեկանից նա զբաղվել է բոքսով, մշտապես մարզվել է ու երկրպագել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին, որոնցից էլ նոր բաներ էր սովորում ու փորձ էր ձեռք բերում: Նրա տանը բոքսի համար հատուկ սենյակ էր հատկացված:
Ալեսանդր Պուշկին
Ռուս դասականը` Պուշկինը երիտասարդ հասակում տարված էր լողով, հետո էլ հասուն տարիքում դարձավ բոքսի մեծ երկրպագու: Նա այնքան էր տարված սպորտով, որ նույնիսկ մարզիչի բացակայությունը նրան չէր կանգնեցնում: Նա բոքսի տեխնիկան սովորում էր գրքերից, որոնք, ի դեպ, կարդում էր ֆրանսերեն:
Ալբեր Քամյու
Ֆրանսիացի գրողը տարված էր ֆուտբոլով դեռևս վաղ հասակից: Նրան չէր վախեցնում նույնիսկ պատիժը, որը կրում էր ամեն խաղից հետո: Նա ամեն անգամ ձեռքն էր վերցնում գնդակը` չնայած կեղտոտ հագուստին ու մարզակոշիկներին, և իհարկե տատիկի` մտրակի հարվածներին: Սովորելու տարիներին նա խաղում էր կրթական հաստատության հավաքականի կազմում ու երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Բայց, երազանքի իրականացմանը խանգարում էր ծանր տուբերկուլյոզը, որից հետո բժիշկներն արգելել էին Քամյուին զբաղվել ֆիզիկական աշխատանքով: Դրանից հետո նա կարող էր միայն երկրպագել:
Լև Տոլստոյ
Ռուս դասականի համար իր առողջությունը միշտ չափազանց կարևոր է եղել, հետևաբար` ֆիզկուլտուրան ու սպորտը նրա օրակարգի անբաժան մասն էին կազմում: Նա բաց չէր թողնում ֆիզիկական վարժություններ անելու իր սովորությունը, սիրում էր խաղալ շախմատ, շատ էր քայլում ու մեծ թենիս էր խաղում այն ժամանակ, երբ այն Ռուսաստանում դեռ պոպուլյար չէր: 67 տարեկանում նա սովորեց հեծանից վարել, ինչն էլ դարձավ նրա ամենասիրելի զբաղմունքը:
Վլադիմիր Նաբոկով
Իզուր չէ, որ նրան համարում են ռուս դասականներից ամենասպորտայինը: Նաբոկովի կյանքում մեծ դեր ունեին բոքսն ու ամերիկյան ֆուտբոլը: Ապագա գրողը մեծագույն հաճույքով կանգնում էր դարպասների մոտ: Նա այնքան արագ էր կողմնորոշվում ու այնքան հաջողակ էր այդ խաղում, որ շուտով դարձվ Տրինիտի քոլեջի հավաքականի դարպասապահ: Նաբոկովի ամենասիրելի զբաղմունքը դարձան շախմատ ու թենիսը: Ընդ որում, շատ հայտնի գրոսմայստերներ նրան ուժեղ հակառակորդ էին անվանում, բայց գրողը չէր պատրաստվում պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալ:
Իվան Տուրգենև
Իվան Տուրգենևը տարված էր շախմատով ու նրան չէր հետաքրքրում սպորտի այլ տեսակները: Նա երազում էր խաղալ պրոֆեսիոնալ շախմատիստների հետ: Նաև սովորում էր շախմատի թեորիան, ընկերներին նույնպես խորհուրդ էր տալիս մարզել ուղեղները:
Անի Սողոյան

Ինչո՞ւ է Դեն Բրաունը գլխիվայր կախվում 

February 26, 2020

Հաննիբալ Լեկտոր. Ո՞վ է ամենահայտնի հերոսի նախատիպը

February 26, 2020