Գրականության ոլորտում Նոբելյան դափնեկիրների անունները հայտարարվեցին հոկտեմբերի 10-ին (այս տարի երկուսն էին, 2018-ի սկանդալի պատճառով):
Մրցանակներից մեկը ստացավ ավստրիացի գրող Պետեր Հանդկեն, երկրորդը՝ Լեհաստանից՝ Օլգա Տոկարչուկը:
Օլգան հոգեթերապևտ է: 1993-ին լույս է տեսել իր՝ «Путь людей книги» առաջին վեպը, 2018-ին դարձել է լեհ առաջին գրողը, որը ստացել է Բուքերյան միջազգային մրցանակը («Бегуны» վեպի համար):
«Այն փաստը, որ ես ստանալու եմ Նոբելյան մրցանակ, լսել էի շատ տարօրինակ պայմաններում`մի տեղ՝ մայրուղու վրա՝ անանուն մի վայրում: Այսօր մենք՝ գրողներս, ստիպված ենք գործ ունենալ անհավատալի խնդիրների հետ, բայց գրականությունը զարգանում է դանդաղ տեմպով: Այս դանդաղությունը դժվարացնում է հասկանալ ընթացքի մեջ եղող աշխարհը: Ինքս ինձ հաճախ հարցնում եմ ՝ արդյո՞ք հիմա հնարավոր է, սկզբունքորեն, նկարագրել մեր աշխարհը, թե դարձել ենք լիովին անօգնական՝ նրա աճող ձևերի ֆոնին, փոփոխություններին, որտեղ ամեն ինչ անսասան է թվում:
Ես հավատում եմ գրականությանը, որը մարդկանց միավորում է և ցույց է տալիս, թե որքան ենք բոլորս իրար նման: Սա մեզ թույլ է տալիս գիտակցել, որ մենք՝ բոլորս, կարծես կապված ենք անտեսանելի թելով: Նման գրականությունը պատմում է ամբողջ աշխարհի պատմությունը, կարծես կենդանի մի օրգանիզմ, անընդհատ զարգանալով մեր աչքի առաջ, և մենք դրա մեջ ունենք միայն մի փոքր, բայց շատ կարևոր մաս:
Շնորհավորում եմ Պետեր Հանդկեն իր՝ Նոբելյան մրցանակի համար»:
Ալլա Դավթյան