Հայտնի դետեկտիվ գրող Ագաթա Քրիստիի կյանքի որոշ դրվագներ այդպես էլ մինչև այսօր չեն բացահայտվել: Գրողը 1926 թվականին անհետացել է:
Նրան փնտրել են բազմաթիվ կամավորներ, այդ թվում` Արթուր Կոնան Դոյլը: Նա Ագաթա Քրիստիին որոնելու արտասովոր տարբերակ է ընտրում:
Քրիստիի անհետացումից հետո հայտնաբերվում է նրա ավտոմեքենան, դրա մեջ` գրողի վերարկուն: Որոնողները ոչ մի գրություն, առևանգման ոչ մի նշույլ չեն գտնում:
Հետաքրքիր մի դրվագ` գրողի անհետացումից մի կարճ ժամանակահատված առաջ նրա ամուսինը խոստովանում է իր անհավատարմության մասին ու կնոջը խնդրում բաժանվել: Մարդիկ տարբեր բաներ են սկսում մտածել. ոմանք սկսում են խոսել, որ հնարավոր է լեդի Ագաթան ինքնասպան է եղել կամ որոշել է ամուսնուն լքել:
Որոնողական աշխատանքներին միացած Արթուր Կոնան Դոյլը Ագաթային գտնելու յուրահատուկ տարբերակ է ընտրում: Դոյլը օգտագործում է Շերլոկ Հոլմսի մեթոդներից մեկը. գտնում է Ագաթա Քրիստիի ձեռնոցները ու դրանք տանում ոգեհմայի մոտ:
Հայտնի չէ` գերբնական ուժերի օգնությամբ, թե առանց դրանց` 10 օր անց Ագաթա Քրիստին հայտանաբերվում է մի փոքրիկ սպա-հյուրանոցում: Պարզվում է` գրողը այդ վայրում ներկայացել էր իր ամուսնու սիրուհու անվան տակ:
Ագաթա Քրիստին այդպես էլ չի բացատրել իր արարքի դրդապատճառը: Ոմանք մնինչև այսօր կարծում են, որ ամուսնու պահվացքը խոցել է Ագաթային և նա հոգեբանական տրավմա է տարիել: Մյուսներն էլ ասում են, թե այս եղանակով գրողը փորձել է տանջել ամուսնուն. ստիպել, որ ամուսինը մտածի թե ինքն է կնոջ ինքնասպանության պատճառը:
Արփի Մուրադյան