Ագաթա Քրիստիի ստեղծագործելու սիրելի թեմաները

Սպանության ո՞ր ձևն էր Ագաթա Քրիստիի ամենասիրելին, ո՞ւր էին ճանապարհորդում և ինչո՞ւ է Ագաթա Քրիստին այդքան մանրամասն նկարագրում տները: Այս և այլ հարցերի պատասխանները ներկայացնում ենք մեկ հոդվածով:


Թույներ
Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ նրա հերոսները հիմնականում մահանում են թույնից: Ընդհանուր առմամբ` 83 հացագործություն իր գրքից` թունավորում է: Տարատեսակ թույների մասին իր խոր գիտելիքները նա ձեռք է բերել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ աշխատում էր դեղատանը: Թունավորման սիմպտոմների նկարագրություններն էլ մի անգամ օգնել են կյանք փրկել:
Մերձավոր Արևելք և հնագիտություն
Ագաթա Քրիստին այնքան հաճախ էր ճանապարհորդում, որ նրան կնախանձեին նույնիսկ մերօրյա թրեվել-բլոգերները (բլոգերներ, որոնք ճանապարհորդում են ու պատմում դրա մասին): Դեռ փոքր հասակում նա մայրիկի հետ գնացել է Փարիզ: Առաջին ամուսնու` Արչիի հետ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում հասցրել է անգամ սյորֆինգով զբաղվել Հավայյան կղզիներում: Նրա հետ բաժանման ընթացքում Ագաթան բոլորից թաքնվում էր Կանարյան կղզիներում: Իր բոլոր ճանապարհորդություններն ուղղակի և անուղղակի կերպով ազդեցություն են ունեցել իր գրքերում: Բայց նրա անձնական և ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ են գրավել Մերձավոր արևելքն ու Մաղրիբի երկրները: Հայտնի հնագետներ Վուլիի և իր ամուսնու` Մաքս Մալլոուենի հետ ծանոթությունների շնորհիվ նա միշտ գնում էր Իրաք, Սիրիա, Եգիպտոս` պեղումների: Արևելյան կոլորիտը կարելի է զգալ նրա մի քանի վեպերում:
Տներ
Ագաթա Քրիստիի բոլոր կենսագրականներում կարելի է կարդալ տների հանդեպ ունեցած նրա թուլության մասին: Եվ Ագաթան ինքը իր ինքնակենսագրականում հաճույքով պատմում է` ինչպես է ընտրել այս կամ այն տունը, բոլոր դետալներով հիշում է իր մանկության տարիների տունը Էշֆիլդում: Այդ իսկ պատճառով էլ իր վեպերում տներին առանձնահատուկ ուշադրություն է հատկացված: Դրանք վեպերում ոչ միայն գործողությունների վայր են հանդիսանում, այլև դառնում են գործող:
Անի Սողոյան

«ՀակաՔԱՂԱՔական» վերնագրով գրքում քաղաքականությունը լուսանցքից դուրս է

November 2, 2019

Հանճա՞ր, գո՞ղ, թե՞ խորամանկ. 5 քիչ հայտնի փաստեր Էրիխ Մարիա Ռեմարկի կյանքից

November 2, 2019