Ինչպե՞ս էր Ալեքսանդր Դյուման ստեղծում իր հերոսներին

Ալեքսանդր Դյումային փառահեղ դարձրին «Կոմս Մոնտե Քրիստոն» ու «Երեք հրացանակիրները»:


Դյուման գիտեր` ինչպես գրավիչ գրել դինամիկ ու էպիկական վեպեր, որոնք դուր կգային ընթերցողին: Սակայն պարզվում է, որ նրա սյուժետային քայլերից մի քանիսը եղել են ոչ թե ինքնաարտահայտվելու ձգտում, այլ պարզապես փող աշխատելու միջոց:   

Դյուման աչքի էր ընկնում հատկապես իր աշխատասիրությամբ. նա թողել է հսկայական գրական ժառանգություն` պատմական վեպեր, պիեսներ և ճանապարհորդությանը նվիրված հոդվածներ ու գրքեր: Իր գրչից «ծնվում էր» ոչ պակաս, քան 100.000 էջ: Հաջողակ հեղինակներն այդ ժամանակ սովորաբար հրատարակում էին գրքեր` դրանց` «շարունակուկան» լինելու սկզբունքով. այսպիսով` նոր գլուխները հրապարակվում էին միայն նախորդների հրապարակումից հետո: Այո, մարդիկ միշտ էլ սիրել են սերիալներ, և «Գահերի խաղը» այստեղ կապ չունի:

Հետաքրքիր է, որ «Երեք հրացանակիրներ»-ի տպագրման ժամանակ հրատարակիչների հետ «յուրաքանչյուր տողի համար վճարելու» պայմանագիր է եղել: Այստեղ Դյուման խորամանկեց ու մի նոր կերպար ստեղծեց` լռակյաց Գրիմոն, որն Աթոսի ծառան էր: Բոլորի հարցերին նա պատասխանում էր մեկ բառով` այո կամ ոչ: Ըստ տպագրության կանոնների` այսպիսի պատասխանը մեկ առանձին տող էր զբաղեցնում և Դյումային բերում էր ոչ այնքան մեծ, բայց հաճելի հոնորարներ: 

Գրքի շարունակության համար` «20 տարի անց» հրատարակիչները Դյումային վճարեցին «յուրաքանչյուր բառի համար»: Եվ գուշակեք թե ինչ տեղի ունեցավ. լռակյաց Գրիմոն անպասելիորեն խոսեց: 

Ինչ խոսք, գրողի ճանապարհը հեշտ չէ : Նույնիսկ ամենատաղանդավոր ու հաջողակ գրողները մեկ րոպե անգամ չեն կարող մոռանալ` որ ամեն ամսվա վերջում հարկերի վճարման ժամանակն է: Մեկ բան, սակայն, լավ է` ֆինանսական դժվարությունների արդյունքները կարող են դառնալ մեր սիրելի գրքերը: 

Գրականության ու սոցիալական ցանցերի միաձուլում. առաջին թվիթերյան վեպը

April 7, 2019

Չակ Պալանիկը «Մարտական ակումբը» գրեց մի լավ ծեծ ուտելուց հետո

April 7, 2019