Նիլ Գեյմանն ու Մուրակամին` «Այլընտրանքային» Նոբելյան մրցանակի շորթլիսթում

«Այլընտրանքային» Նոբլեյան մրցանակաբաշխության շորթլիսթում 4 գրող է հայտնվել: Երկուսի անունները հաստատ լսել եք, մյուս երկուսին շուտով կճանաչեք:


Շվեդական ակադեմիան հայտնի սկանդալի պատճառով որոշեց այս տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ չշնորհել: Շվեդ մշակութային գործիչները որոշեցին չսպասել եկող տարվան և հիմնեցին այլընտրանքային մրցանակաբաշխություն. «Չպետք է ինչ-որ սկանդալի պատճառով գրողները զրկվեն մրցանակ ստանալու իրավունքից»,- համոզված են մրցանակաբաշխության կազմակերպիչները:

Արդեն հայտնի են «Այլընտրանքային» Նոբելյան մրցանակի 4 հավակնորդները.

  • Հարուկի Մուրակամի (Ճապոնիա)
  • Նիլ Գեյման (Մեծ Բրիտանիա)
  • Մարիզ Կոնդզ (Ֆրանսիա)
  • Կիմ Տխուի (Վիետնամ, Կանադա)

Առաջին երկու ֆինալիստները հայտնի են ամբողջ աշխարհում: Հարուկի Մուրակամին ու Նիլ Գեյմանը գրական սյունակների առաջին հորիզոնականներում են: Ֆրանսիացի Մարիզ Կոնդզը գրականության ասպարեզում այնքան էլ հայտնի չէ: 2015-ին նա հայտնվեց «Բուքեր» մրցանակաբաշխության շորթլիսթում, սակայն այդ տարի «Բուքեր» ստացավ հունգարացի արձակագիր Լազլո Կրասզնահորկային: Մարիզի ամենահայտնի ստեղծագործությունը Գվադելուպեում ծանր կյանքով ապրող կնոջ մասին պատմող «Desirada» վեպն է: Կիմ Տխուի ամենահայտնի վեպը վիետնամցի փախստականների մասին է:

«Այլընտրանքային» Նոբելյան դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին: Մրցանակաբաշխության կազմակերպիչները հովանավորներ են փնտրում` միջոցառման և մրցանակի ծախսերը հոգալու համար:

Ո՞ւմ է վստահվել թարգմանությունը և ո՞վ է խմբագրել «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը

September 5, 2018

Ո՞վ էր «Էմմանուել» էրոտիկ գրքի իրական հերոսուհին

September 5, 2018