Առաջին ռակետ Անդրե Աղասիի գիրքը՝ հայերեն

Հայերեն է թարգմանվել աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիի ինքնակենսագրական գիրքը: Այն կոչվում է «Անկեղծորեն»։


Թենիսի աստղն այն հրապարակել է ԱՄՆ-ում 2009 թվականին։ Գիրքը հենց նույն տարում թարգմանվել է ռուսերեն ու իսպաներեն, և հիմա նաև հայերեն: «Անկեղծորեն» ինքնակենսագրանը պատմում է Աղասիի անձնական կյանքի և կարիերայի մասին: Սա թարգմանչի առաջին սպորտային աշխատանքն է:

Թարգմանության հեղինակը Լուսինե Կոշեցյանն է, սա թարգմանչի կարիերայի ընթացքում առաջին սպորտային աշխատանքն է«Օրերով Գուգլում էի, մանրամասն կարդում էի թենիսի կորտերի, հարվածների ու մատուցումների տեսակների մասին։ Մտածում էի՝ թենիսիստներն ինչպես պատահի հարվածում են գնդակին։ Պարզում է՝ ձախից մատուցումը սկզբունքորեն տարբերվում է աջից մատուցումից»:

Այս գիրքը միայն սպորտի մասին չէ: Աղասին գրքում մանրամասն նկարագրում է անձական կյանքի դժվարությունները:  Գլխավոր թեմաներից մեկը հոր  հետ կոնֆլիկտն է: Աղասիի հայրը  բռնցքամարտիկ էր և ցանկանում էր, որ որդին հաջող սպորտային կարիերա ունենա: Էմանուիլ Աղասին 3 տարեկան Անդրեին ստիպում էր ամեն օր 4 ժամ թենիս պարապել:
Աղասին բարեգործ է, Լաս Վեգասում կրթական հիմնադրամ ու սպորտային ակումբ ունի: Նրա գիրքը հրատարակվել է «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում։
14 տարեկանում Անդրե Աղասին նվաճել է իր առաջին ազգային տիտղոսն ու պատանիների շարքում դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն։ Սակայն հայրը չէր դադարում որդուց ավելին պահանջել ու ընդհանրապես բուռն խառնվածք ուներ, որը և ժառանգել է նրանից կրտսեր Աղասին։
Աղասին երբեք Հայաստանում չի եղել, սակայն Twitter-ի իր էջում բազմիցս աջակցել է Հայաստանի օգտին աշխատող բարեգործական ընկերություններին, նաև միացել է ամբողջ աշխարհի հայերի ֆլեշմոբին, որոնք պահանջում են, որ Թուրքիան, ԱՄՆ-ն և այլ երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

Ջորջ Փոլարդը նավաբեկությունից հետո 2 ամիս մնաց ծովում ու ստիպված եղավ ինչ-որ սարսափելի բան ուտել

October 21, 2019

«Ես իմ անուշ հայաստանի» բանաստեղծությունը 35 լեզվով և մեկ գրքով

October 21, 2019