«Հայաստանի սրտից» ARARAT-ի նոր գովազդային արշավը. վարպետության, բնության և ժամանակի եռապատկեր

ARARAT կոնյակը սկսում է գովազդային նոր արշավ՝ «Ի ՍՐՏԵ» հաղորդակցական պլատֆորմում ներկայացնելով արտադրության նոր հորիզոններ


TBWA\Moscow միջազգային գործակալության հետ մշակված «Հայաստանի սրտից» գովազդային արշավը ARARAT հայկական կոնյակի յուրահատուկ հատկանիշների պատկերներով հագեցած պատմություն է՝ Հայաստանի առատաձեռն բնության, դարերով հղկված վարպետության, գործի հանդեպ աննկարագրելի սիրո և համբերության արվեստի մասին:  

Իսկական կոնյակի ստեղծումը ձեռակերտ գործընթաց է, որը ստեղծագործական վարպետության յուրատեսակ մի կասկադ է, որի յուրաքանչյուր աստիճանը ավելի խորն է բացահայտվում հաջորդի վիրտուոզ կատարման շնորհիվ: Կոնյակի ստեղծման գործընթացը պատկերելով և ARARAT կոնյակների գամմայի սեգմենտավորումը արտացոլելով՝ նոր գովազգային արշավը եռապատկեր է, որի յուրաքանչյուր մասը պատմում է ստեղծման այս կամ այն դրվագի մասին:

Բնության պարգև, վարպետների ոգեշնչում

Նոր արշավի շրջանակում ARARAT աստղային կոնյակները փոխանցում են արտադրության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը՝ միմիայն հայկական տեղական խաղողի տեսակների օգտագործումը, որոնց որակական հատկանիշներին Երևանի կոնյակի գործարանի մասնագետները հետևում են ոչ միայն մթերման պահին, այլ նաև ամբողջ տարվա ընթացքում: Պատկերավորման կենտրոնում ARARAT Հինգ աստղ կոնյակի շիշն է, որի հետին պլանում Արարատյան դաշտի խաղողն է, թորման սարքի մի հատվածը և կաղնե տակառը: Այս ամենը խորհրդանշում է ARARAT կոնյակի ստեղծման ամբողջ ճանապարհը: Այսպիսով, ARARAT-ն իր նոր արշավով հրավիրում է դիտել ամբողջ արտադրական պարույրը՝ խաղողից մինչև պատրաստի արտադրանք: ARARAT կոնյակների անհերքելի արժանիքներից մեկն ամբողջ արտադրական գործընթացի իրագործումն է անմիջապես Երևանի կոնյակի գործարանում, ինչի ինքնատիպ գեղարվեստական փոխաբերությունն է այս արշավը:   

Նուրբ համադրությունների արվեստ

Առավել հնեցված ARARAT կոնյակները ներկայացնող վիզուալ լուծումն անդրադառնում է կոնյակի ձևավորման ամենաստեղծագործական՝ կուպաժի արվեստին: Կոնյակի սպիրտների մանրակրկիտ ընտրությունը և նրանց նրբագեղ համադրության վարպետությունը հաճախ փոխաբերականորեն համեմատում են օծանելիք կամ երաժշտություն ստեղծելու արվեստի, կամ գեղանկարչության հետ: ARARAT կոնյակները ստեղծում են վարպետները, որոնց գիտելիքները տասնամյակներ շարունակ հղկվել են մասնագիտական հմտություններ ձեռք բերելու փորձով: Ոգեշնչող և ոգեշնչվող կանայք, ընդունակ են ոչ միայն ըստ արժանվույն գնահատել արվեստը, այլև նկատել նուրբ համակցությունների ներդաշնակությունը, հենց այդ սկզբունքով՝ պրեմիում սեգմենտի գովազդային արշավը պատկերում է ARARAT Անի կոնյակը, որի հետին պլանում են տարբեր տարիների հնեցման տասնյակ կոնյակի սպիրտներ, որոնց համադրությունն էլ ստեղծում է ARARAT լեգենդար կոնյակները:

Ժամանակի ստեղծածը պատմություն է դառնում

ARARAT-ի սուպեր պրեմիում տեսականին, որը բաղկացած է առավել հնեցված ARARAT Տոնական և ARARAT Նաիրի կոնյակներից, ժամանակը պատկերում է որպես ստեղծագործության անփոխարինելի մասնակից: Հնեցումը կոնյակների ստեղծման ամենաերկարատև փուլն է, որը պահանջում է ոչ միայն գիտելիք և վարպետություն, այլև  խոնարհ համբերություն: Հենց ժամանակի ընթացքում՝ կաղնե տակառներում հնեցվելով, կոնյակի սպիրտը բացահայտում է խաղողի վազի ամբողջ հարստությունը և ստեղծում է օրգանալեպտիկ բազմազանությունը: Բազմամյա կաղնու կենտրոնում տեղակայված ARARAT Նաիրի կոնյակը պատկերավոր հանգավորվում է Նաիրի կոնյակի 20 տարվա հնեցման և կաղնու շերտերի առատության հետ, ինչը խորհրդանշում է ծառի դարավոր տարիքը:

Նոր գովազդային արշավի տպագրական շարքի հեղինակը լուսանկարիչ Բարրի Մակառոուն է: Հայտնի լինելով Rolex և Թոմ Ֆորդ բրենդների հետ աշխատանքներով, հեղինակավոր Hasselblad ֆոտոխցիկով աշխատող Բարրի Մակառոուն նատյուրմորտների լուսանկարման ոլորտում ամենահայտնի մասնագետներից մեկն է:

– Մեզ համար կարևոր էր ոչ միայն տեսանելի պատմություն ներկայացնելը, այլև արտադրանքի ամբողջ պրեմիալությունը հաղորդելը: Նկարահանումները ռեկվիզիտի մեծ քանակությամբ էին և առանց համակարգչային հավելյալ նկարազարդման, ինչն, ըստ իս, ապահովեց աշխատանքների հուզական հագեցումը: Նկարահանման ընթացքում սերը և բրենդով անսահման ոգեշնչվածությունը նկատվում էր ամեն մի մասնիկի մեջ, որի հետ մաքսիմալ աշխատանք է տարվել,- նշում է Բարրի Մակառոուն:

– «ARARAT. Ի ՍՐՏԵ» գովազդային արշավի երկրորդ մասը ARARAT կոնյակի արտադրության մեջ ինքնատիպ խորասուզում է, ստեղծման ամբողջ պատմության միջով ճանապարհորդություն կատարելու հրավեր՝ խաղողից մինչև գավաթ: Այս արշավով մենք ցանկանում ենք ցույց տալ արտադրության հիմնական փուլերը և ընդգծել մեր առանձնահատկությունները՝ հայկական հողի առատաձեռնությունը, վարպետորեն համադրելու նուրբ արվեստը և հնեցմամբ ստեղծված պատմությունը:

Դժվար գործ էր կոնցեպտի պատկերապատումը, որը կբացահայտեր արտադրության փուլերը և միևնույն ժամանակ կպահպաներ հուզական կապը մեր սպառողի հետ: Կարծում եմ՝ թիմը կարողացավ կատարել աշխատանքը և ցույց տալ, որ ARARATը նաև պատմությունն է մեր վարպետների, որոնք տարիներ շարունակ հավատարիմ են իրենց աշխատանքին և միշտ յուրահատուկ հպարտությամբ և բաց սրտով են բարձրացնում ARARAT-ի գավաթը,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

 – «ARARAT-ի նոր գովազդային արշավին պատրաստվելիս TBWA Moscow գործակալության առջև խնդիր էր դրվել արտացոլել և՛ կոնյակի արտադրության գործընթացը, և՛ բրենդի կարևորագույն արժեքները: Բրենդի բացառիկ պատմական ժառանգությունը, ծագումը և կոնյակը ստեղծող մարդկանց վարպետությունը ARARAT-ը Հայաստանի հետ միավորելու մտահղացում տվեցին մեզ: Առատաձեռն բնություն, հնագույն պատմություն, յուրահատուկ մարդիկ՝ այս ամենը Հայաստանն է, այս ամենը ARARATն է: Հայաստանի առանձնահատկությունները բնորոշ են նաև ARARAT կոնյակներին: Այդպես ծնվեց կարևորագույն գաղափարը. «ARARAT կոնյակները ստեղծվել են Հայաստանում և դարձել նրա անբաժանելի մասը»,- ասում է  TBWA\Moscow գործակալության ավագ քոփիրայթեր Ալյոնա Պանկովան:

Ինչպե՞ս միաժամանակ մի քանի գիրք կարդալ

November 24, 2018

Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» գիրքը թարգմանվել է հայերեն

November 24, 2018