Շուտով արհեստական ինտելեկտը կփոխարինի մարդուն նաև այն գործերում, որոնք հիմնականում ձանձրալի են մարդու համար` նստել պահակակետում, ամբողջ օրը նայել նկարներին, կարդալ նույն գիրքը, կամ տեքստը, ամբողջ օրը մեքենա վարել։ newmag-ը պարզել է թե ինչպես.
Էլեկտրոնային ինտելեկտը հաղթում է մարդուն ամենատարբեր ոլորտներում. հաղթեց շախմատում, հիմա էլ կարդացած գրքի, տեքստի հասկանալու մեջ: Alibaba և Microsoft ընկերությունների ստեղծած արհեստական ինտելեկտի միանգամից 2 տարբերակներն առաջին անգամ հաղթեցին մարդուն տեքստի իմաստն ընկալելու հարցում:
Տեստի իմաստը սեմանտիկ վերլուծությունն էր, այսինքն` նախադասության իմաստի ընկալումը:Որպեսզի հասկանան, որքանով է ճիշտ ընկալել նյութը կարդալուց հետո, արհեստական ինտելեկտին տրվել են մի շարք հարցեր: Ճիշտ պատասխանների միջին տոկոսը մարդկանց մոտ կազմել է 82.30%, արհեստական ինտելեկտի մոտ` 82.65%: Թեստի բարդությունը կայանում է նրանում, որ հարցերի մեջ օգտագործվում են բառեր, որոնք կարող են բացակայել հիմնական տեքստում: Մարդկանց մեծ մասին բնորոշ է տեղեկության մի մասի բացթողում, մոռացություն, հատկապես, երբ տեղեկությունը միատեսակ է ու միանման և ուղեղին է հասնում ինտենսիվ կերպով: Չէ որ ոչ բոլորն են մարզում ուղեղը, տեքստերն ու թվերն ավելի լավ մտապահելու համար: Արդյուքները վկայում են, որ մոտ ապագայում արհեստական ինտելեկտը կկարողնա հանգամանալից բացատրել, օրինակ` ինչու է այրվել թխվածքը:
Ինչո՞ւ է այս առաջընթացը տեղի ունենում հիմա: Արհեստական ինտելեկտն ուսումնասիրող մասնագետներն ընդունում են, որ նեյրոցանցերն իրենց համար մինչև հիմա սև արկղ է, որն աշխատում է բավականին հաջող: Շատ լավ մշակում են տեղեկությունը, կարողանում են նոր տեղեկություն ընդունել ու զտել:Մարդու դեպքում կա էմոցիոնալ գործոն, որը շատ դեպքերում խանգարում է նույնիսկ ամենապարզ խնդիրը լուծելու հարցում, միևնույն ժամանակ մարդը կարողանում է ավելի բարդ խնդիրներ լուծել:
Alibaba և Microsoft ընկերությունների ներկայացրած արդյունքները ցույց են տալիս, որ արդեն կան պրոդուկտներ, որոնք կարող են փոխարինել մարդուն ամենատարբեր գործառույթներում: Տեքստն ընկալելու մակարդակը ցույց է տվել, որ մշակած արհետսական ինտելեկտը կարող է միլիոնավոր դոլարներ խնայել ու թույլ է տալիս խուսափել այն սխալներից, որոնք կարող էր թույլ տալ մարդը: Այս արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ արհեստական ինտելեկտը կգրավի նաև ծառայությունների մատուցման ոլորտը` տեղեկատուներում, զանգերի, նամակների ընդունման ու վերլուծության ծառայություններում: