Ի՞նչու էր Աստրիդ Լինդգրենը մագլցել սոճին

Մի անգամ Աստրիդ Լինդգրենը մամուլին զարմացնելու համար ծառը բարձրացավ: Այդ ժամանակ հայտնի շվեդուհի գրողը 70 տարեկան էր:


Գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենը համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը: Լինդգրենի գրքերն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քանի 145 միլիոն օրինակով: «Երկարագուլպա Պեպպին», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում» գրքերի հեղինակը սիրում էր զարմացնել և թրոլլ անել լրագրողներին:
Շվեդիայի Մուտալա քաղաքում, ռադիոընկերություններից մեկի տարեդարձին, Աստրիդը սկյուռի պես ճարպիկ շարժումով թռավ ռադիոաշտարակի վրա ու սկսեց մագլցել: Այդ երեկո միջոցառմանը տարբեր լրատվամիջոցներ էին հրավիրված, որոնք օգտվեցին առիթից ու ֆիքսեցին պահը:
70-ամյա Աստրիդի ընկերուհի Էլսա Օլենիուսը, որը նույնպես խենթությունների սիրահար էր, հավաքույթ էր կազմակերպել: Երկու տիկնայք բարձրացան սոճիի վրա և այդտեղից ներքևում կանգնածներին հայտարարեցին, որ Մովսեսի օրենքը չի արգելում տատիկներին ծառ մագլցել: Այդ ժամանակ Էլսան 80 տարեկան էր:

 

Գիրքը կիսատ թողնելը նորմալ է: Հերիք է տանջվեք

November 12, 2018

Մահացել է Marvel-ի կոմիքսների հեղինակ Սթեն Լին

November 12, 2018