Գիտնականները ուսումնասիրել են, թե արդյոք մարդը մտապահում է աուդիոգրիերից ստացած ինֆորմացիան այնքան լավ, որքան սովորական գիրք ընթերցելու դեպքում:
Հավանական է, որ՝ ոչ: Բայց դա միշտ չէ, որ վատ է: Գիտնականները փորձ են կատարել: Նրանք ընթերցողներին բաժանել են 3 խմբի, բոլորն էլ ծանոթացել են նույն գրքի հետ: Մի խումբը լսել է գրքի աուդիոտարբերակը, մի խումբը կարդացել է տպագիր գիրքը, իսկ 3-րդ խումբը կարդացել է, հետո լսել:
Դրանից հետո խմբի անդամները լրացրել են թեստ, որպեսզի պարզեն, թե որքան լավ են մտապահել գրքի մանրամասները:
Գիրքը ընթերցածներն ու լսածները գրեթե նույն կերպ են պատասխանել հարցերին:
Բայց որոշ գիտնականներ կարծում են, որ մարդը ավելի լավ ընկալում ու հիշում է տպագիր գրքից ստացած ինֆորմացիան: Նրանք կարծում են որ աուդիոտարբերակները անզոր են դասական գրքի դեմ: Քանի որ տպագիր քիրքը ընթերցելիս մեծ դեր է խաղում նաև տեսողական հիշողությունը: Բացի այդ սովորական գրքի էջերը կարելի է թերթել ու նորից կարդալ որոշ հատվածներ: Իհարկե այս հնարավորությունը ունի նաև էլեկտրոնային գիրքը, բայց, ըստ գիտնականների, այս դեպքում ընթերցողը ինֆորմացիան այդքան լավ չի մտապահում:
Արփի Մուրադյան