Ինչպես սեփական աշխատողների համար իսկական ղեկավար դառնալ

«Առաջինն աստծուց հետո». նավաստիներն իրենց կապիտաններին այսպես էին անվատունում դեռևս առագաստանավերի ժամանակաշրջանից:


 

Այս մետաֆորը լավագույնն է նկարագրում հարաբերությունները թիմում: Ինչպես սեփական աշխատողների համար իսկական ղեկավար ու առաջնորդ դառնալ, ինչպես լինել «առաջինը` Աստծուց հետո»: Ինչպես դառնալ հենց այդպիսի «կապիտան»` սեփական աշխատողների համար, ի՞նչ է անհրաժեշտ ու ի՞նչ`  հակացուցված այդպիսի արդյունքի հասնելու ճանապարհին: Ի՞նչն է աշխատում հօգուտ իշխանության ու ինչը` սպանում այն: «Բիզնես-նավը» առաջ մղելու և այն ճիշտ կարգավիճակում պահելու մասին Մուրատ Տուրգունովը պատմում է իր նոր գրքում:

«Առաջինն աստծուց հետո» գիրքն ասես ուղեցույց լինի: Այն տանում է այնտեղ, ուր ձեզ պետք է: Հեղինակը գրքում սեփական փորձից բազմաթիվ օրինակներ է բերում` այն, ինչ նա ստիպված է եղել լսել, տեսնել կամ կարդալ երկար տարիների ընթացքում: Մուրատ Տուրգունովը պատմում է` ինչպե՞ս լավ թիմ ձեռք բերել, ինչպե՞ս մոտիվացնել աշխատողներին, և ինչպե՞ս ստեղծել հարգալից վերաբերմունք` առանց գործընկերների նկատմամբ բռնություն, վախ կամ իշխանություն ստեղծելու:
Գիրքը կօգնի մոտիվացնել ինքներդ ձեզ ու ձեր աշխատակիցներին, տիրապետել գործընկերների հետ շփման բոլոր կանոններին, վստահություն ձեռք բերել աշխատողների մոտ ու կառավարել նրանց առանց ուժի, հանգիստ ու ժպիտով: Գրքում զետեղված են ռուսական բիզնեսի մասին բազմաթիվ պատմություններ ու օրինակներ, որոնց հետ դուք, վստահաբար, կառնչվեք ձեր կարիերայի ընթացքում: Իսկ ցիտատները կօգնեն ոգեշնչվել ու գտնել ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Գիրքը նորույթ է: Այն լույս է տեսել այս տարվա ապրիլի 5-ին:

Գրախանութներում կարող եք գտնել «Բացիկներ Արցախից» գիրք-տուփերը

April 17, 2019

Arc Publications-ը հրատարակել է Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմը»

April 17, 2019