Կենսագրություն

Հեղինակի նկար

Հյու Նեսբե

Նորվեգացի գրող Հյու Նեսբեն ծնվել է 1960 թվականի մարտի 29-ին Օսլոյում: Ավարտել է Նորվեգիայի էկոնոմիկայի դպրոցը: Աշխատել է մարզային լրագրող և բրոկեր: Նեսբեն հայտնի նորվեգական «Di Derre» ռոք խմբի վոկալիստն ու կոմպոզիտորն է: Իրեն սիրում է անվանել՝ ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, փորձառու տնտեսագետ և գրող: Սկզբում Սկանդինավիայում, ապա 90-ականներին՝ ամբողջ Եվրոպայով սկսեցին ճանաչել քրեական վեպերի հեղինակ Հյու Նեսբեին ու նրա վեպերի գլխավոր հերոս՝ նորվեգացի քննիչ Հարի Հոլին:
Քրեական գրքեր գրելուց բացի, 2007-ին Հյուն տպագրեց իր առաջին մանկական գիրքը՝ « Doktor Proktors Prompepulver »
Հարի Հոլի քրեական պատմությունների առաջին գիրքը՝ «Չղջիկը»-ը (1997) միանգամից դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Նեսբեի գրքերը թարգմանվել են 40 լեզուներով:
Նորվեգական Headhunters թրիլլերի հիմքում Նեսբեի գիրքն է