Կենսագրություն

Հեղինակի նկար

Սելեստա Ինգ

Ամերիկացի գրող Սելեստա Ինգը ծնվել է 1980 թվականին, Պիտսբուրգում (Փենսիլվանիա, ԱՄՆ): Ավարտել է Հարվարդի համալսարանը, որտեղ ստացել է Hopwood մրցանակ:

Նրա պատմվածքներն ու էսսեները տպագրվել են One Story, TriQuarterly, Bellevue Literary Review և Kenyon Review ամսագրերում: Ինգի դեբյուտային` «Ամեն չասվածը» վեպն արժանացել է Massachusetts Book Award, Asian/Pacific American Award for Literature, ALA’s Alex Award և Medici Book Club մրցանակների: Amazon-ը 2014-ին այն ճանաչեց տարվա գիրք, որից հետո «Ամեն չասվածը» գլխավորեց և New York Times բեսթսելլերների ցուցակը: Ինգի Girls at Play պատմվածքը 2012-ին ստացավ Pushcart Prize: Ինգի երկրորդ` Little Fires Everywhere վեպը տպագրվեց 2017-ին:

Սելեստա Ինգն ամուսնու և որդու հետ ապրում է Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ):