Կենսագրություն

Հեղինակի նկար

Ջորջ Սանդերս

02 December 2018

Ամերիկացի գրող, լրագրող, էսսեիստ Ջորջ Սանդերսը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 2-ին Տեխաս նահանգում, ԱՄՆ: Սովորել է Կոլորադոյում, ապա աշխատանքի անցել Նյու Յորքի Radian International կազմակերպությունում: Նաև աշխատել է Բեվերլի Հիլզում, որպես բակապան և գանձապահ:

1988-ին ավարտել է Syracuse համալսարանի գրական ոճ բաժինն ու ստացել մագիստրոսի կոչում: 2006-2008 թվականներին թղթակցել է The Guardian-ամսագրին:

Սանդերսի Tenth of December պատմվածքների ժողովածուն 2013-ին արժանացել է Story Prize և Folio Prize մրցանակի ու ճանաչվել 2013-ի լավագույն 10-ը գրքերից մեկն` ըստ The New York Times Book Review-ի:

«Լինքոլնը Բարդոյում» վեպը 2017-ին ստացել է Man Booker Prize մրցանակ: Սանդերսն ամուսնացած է, ունի երկու երեխա: