Կենսագրություն
Հանյա Յանագիհարա
Ամերիկացի գրող Հանյա Յանագիհարան ծնվել է 1974-ի սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահանգում: Մեծացել է Հավայան կղզիներում: 1995-ին ավարտել է Smith College-ը և տեղափոխվել Նյու Յորք: 2007-ին Հանյան թղթակցել է Condé Nast Traveler ամսագրին, որտեղ հետո աշխատել է որպես խմբագիր : 2015-ին նա դարձել է The New York Times Style Magazine-ի խմբագիր:
Հեղինակի դեբյուտային «Անտառի մարդիկ» գիրքը հիմնված է իրական դեպքերի հիման վրա: 2013-ին այն «Տարվա վեպ» է ճանաչվել:
Գրողի երկրորդ գործը՝ «Փոքր կյանք» գիրքը տպագրվել է 2015-ին։ Այն ավելի մեծ ուշադրություն է արժանանում, դառնում է ամերիկյան ու համաշխարհային բեսթսելլեր: Գիրքն արժանացել է Man Booker Prize և National Book Award մրցանակի: