Կենսագրություն
Փոլ Օսթեր
Ամերիկացի գրող, թարգմանիչ և կինոռեժիսոր Փոլ Բենջամին Օսթերը ծնվել է 1947-ի փետրվարի 3-ին Նյու Ջերսիում: Ավարտել է Կոլումբիայի ավագ դպրոցը, ապա Կոլումբիայի համալսարանը:
Նրա նշանավոր ստեղծագործություններից են «Նյույորքյան եռագրությունը», «Պատրանքների գիրքը», «Ապակե քաղաքը» «Բրուքլինը», «4 3 2 1» գրքերը: «4 3 2 1» գիրքը հրատարակվել է 2017 թվականին և միանգամից դարձել բեսթսելլեր: Օսթերի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Օսթերն արժանացել է «Էդգար» մրցանակի: