Կենսագրություն
Ֆիլիպ Մեյեր
Ամերիկացի գրող Ֆիլիպ Մեյերը ծնվել է 1974 թվականի հունվարի 5-ին, Նյու Յորքում: Մեծացել է Բալթիմորում, որտեղ ավարտելով դպրոցը ընդունվել է Քորնելլի համալսարան:
Մեյերի առաջին ստեղծագործությունները տպագրվել են McSweeney's, Esquire UK, The Iowa Review, The Independent (UK), Salon.com և New Stories from the South պարբերականներում: Մեյերի «Ամերիկյան ժանգը» 2009-ին Economist-ը ճանաչեց տարվա գիրք:
Վեպն ընդգրկվեց New York Times-ի, Washington Post-ի, Kansas City Star-ի և Amazon-ի ամենաազդեցիկ գրքերի ցանկում և արժանացավ Los Angeles Times Book Prize մրցանակին (2009):
Wall Street Journal-ը, Washington Post-ն ու New York Times-ը Ֆիլիպ Մեյերին համեմատում են Ֆոլքների, Հեմինգուեյի և Սելինջերի հետ: