Կենսագրություն

Հեղինակի նկար

Սալման Ռուշդի

Սալման Ռուշդին 1947 Բոմբեյում, մուսուլմանական ավանդույթներ կրող և քաշմիրյան ծագում ունեցող ընտանիքում: Ուսումը շարունակել է Անգլիայում և պատմություն է ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում:
Ստացել է բրիտանական քաղաքացիություն և աստիճանաբար նվիրվել գրականությանը:
«Կեսգիշերի զավակները» վեպով ստացել է միջազգային ճանաչում, արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ ստացել է «Բուքերների բուքեր» (2008»), որը տրվում է երբևէ Բուքերյան մրցանակ ստացած գրքերից լավագույնին: Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը (1988) նրան դարձրել է և՛ համաշխարհային ճանաչում ունեցող գրող, և՛ մուսուլմանական աշխարհի թշնամանքի թիրախ:
Վեպի հրատարակումից մեկ տարի անց Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Խոմեյնին մահվան դատապարտեց Ռուշդիին աստվածանարգության համար՝ նրա հանդեպ հայտարարելով «ֆաթվա», և ստիպեց գրողին անցնել թիկնապահներով պաշտպանվող, գաղտնի տներում թաքնվող կենսակերպի:
Այժմ գրողի կյանքին սպառնացող վտանգը նվազել է: Ռուշդին շարունակում է ստեղծագործել, արժանանալ գրական մրցանակների, գրական և հանրային ակտիվ կյանք վարել: