Հեղափոխականների գրապահարաններին ևս մեկ գիրք՝ «Բաղրամյան քսանվեց»

22-ամյա Սամվել Խաչատրյանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական շարժումների ու 2018-ի ապրիլյան հեղափոխության մասին մտորումները հավաքել է մեկ գրքում: 


Հեղինակը գիրքը գրելիս հետազոտական աշխատանք չի կատարել: «Բաղրամյան 26-ը» բացառապես գեղարվեստական գիրք է, թեև հեղինակը ներշնչվել է իրական դեպքերով ու դեմքերով:

«Սա անդրադարձ է «Թավշյա հեղափոխությանը» ու քաղաքացիական շարժումներին:  Այս գիրքը տպավորությունների ու հիշողությունների խառնուրդ է: Սկզբում շարժումներից ստացած զգացողություններս փորձեցի արտահայտել էլեկտրոնային երաժշտության միջոցով: Հետո հասկացա, որ գիրք գրելու պահն է հասունացել», – ասում է Սամվել Խաչատրյանը:

 

 

Վեպում Սամվել Խաչատրյանը անդրադարձել է Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած՝ իր համար 2 ամենաազդեցիկ շարժումներին՝ «Էլեկտրիկ Երևանին» ու «Թավշյա հեղափոխությանը»: Հեղինակն ասում է՝ վեպը անվանել է «Բաղրամյան 26», քանի որ շարժումները լուսաբանելիս լրատվամիջոցներում ամենաշրջանառվող արտահայտությունը հենց «Բաղրամյան 26-ն» էր:

Վեպը կազմված է 3 մասից: Ենթավերնագրերը այլաբանկան իմաստ ունեն: Դրանց ու գրքի ամբողջ բովանդակության մասին ընթերցողը պատկերացում կկազմի վեպը ամբողջությամբ ընթերցելուց հետո: Մինչև այդ հեղինակը բովանդակության մասին խոսել չի ցանկանում: Միայն մի քանի բանալի բառեր է մեջբերում՝ «Գալ իշխանության, կոռուպցիա, հեղափոխություն,պայքար…»

Ինչպե՞ս արձակուրդը ոգեշնչեց Հարփըր Լիին գրել հայտնի վեպը

April 25, 2019

Երբ Ջոան Ռոուլինգը առաջին անգամ ձևացնում էր, թե տղամարդ է

April 25, 2019