54 պատմություն՝ 1 տուփում:
«4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանը, Անահիտ Հայրապետյանը, Նելլի Շիշմանյանն ու Փիրուզա Խալափյանը տարբեր տարիներին Արցախում արած իրենց լուսանկարները հավաքել են «Բացիկներ Արցախից» գիրք-տուփում:
Նազիկ Արմենակյանի խոսքով՝ այս լուսանկարներով իրենք փորձել են ներկայացնել մերօրյա Արցախի դիմանկարը: «Բացիկներ Արցախից» գիրք-տուփում լուսանկարիչները հակադրել են կորստի ցավն ու հարսանիքի ուրախությունը, առաջնագծում զինվորների առօրյան ու առաջին դասարան գնացող երեխաներին, անցյալի հիշողություններն ու ներկան:
«4 Պլյուս»-ը նախապես մտադիր է եղել գիրք հրատարակել: Բայց դիզայներ Էդիկ Պողասյանի առաջարկով կանգ են առել գիրք-տուփի գաղափարի վրա: «Բացիկներ Արցախից» գիրք-տուփի դեռ 300 օրինակ կա: