Հրատարակվել է «Թավշյա հեղափոխությունը» կոմիքս-գիրքը

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝  կոմիքսներով:


Հեղինակը Mayro թիմն է: «Թավշյա հեղափոխությունը» գիրքը պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրի քաղաքական իրավիճակի, այլ խաղաղության մասին: Կոմիքսները պատմում են, թե ինչպես կարելի է առանց բռնության հասնել փոփոխությունների: Հեղինակները փորձել են իրադարձությունները ներկայացնել հնարավորինս ճշգրիտ: Գիրքը բաժանել են 5 մասի: Որոնցից յուրաքանչյուրը պատմում է իրադարձություններն ըստ ժամանակագրության:

Գիրքը սկսվում է շարժման ու բողոքի ցույցերի նախապատրաստումով և  ավարտվում հեղափոխության հռչակման նախօրեին կատարվող իրադարձություններով: Թիմի անդամներից Քրիստինե Ասլանյանի խոսքով էջերը նախատեսածից շատ են եղել.  Նախատեսել էինք, որ գիրքը 16-էջանոց լինի, բայց հասավ 49-ի : Ամեն էջում  պիտի լիներ մինչև 6 նկար,  բայց հիմա կան էջեր, որտեղ կա 13-14 նկար»

Գրքի վրա աշխատել են 12 նկարիչներ: Դրվագները պատկերելու  համար օգտագործել են ուղիղ եթերներն ու գործող կերպարների հետ անցկացված հարցազրույցները։

Հեղինակները «Թավշյա հեղափոխությունը » գիրքի սցենարը մի քանի անգամ փոփոխել են: Վստահեցնում են՝  ոչ մի բառ ու նախադասություն չեն հորինել:

Սալլի Ռունիի «Սովորական մարդիկ» վեպը սոցիալական դասերի ինտենսիվ սիրո մասին է

April 16, 2019

Գրախանութներում կարող եք գտնել «Բացիկներ Արցախից» գիրք-տուփերը

April 16, 2019