Բալզակ. մի շան պատմություն

Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը:

Բյուրեղապակե մարդը

Rated 5.00 out of 5

Ժամանակակից հայ արձակի ու հատկապես դրամատուրգիայի ասպարեզում ամենաինքնատիպ երիտասարդ դեմքերից մեկի՝ Yerevan Book Fest-ի մրցանակակիր Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթները նախատեսված են 7-107 տարեկանների համար: «Բյուրեղապակե մարդը» գրքում ներառված են գերազանցապես հեղինակային գործեր, կա ժողովրդական հեքիաթի մշակում յուրատիպ մոտեցմամբ: Նոր շունչ բերող այս հեքիաթներն   աչքի են ընկնում ժանրային փոխներթափանցումներով, ժամանակակից կյանքի այլաբանական պատկերներով, գաղափարական բովանդակության կարևորումով,  ժանրային զարգացման նոր աստիճանով: Գրքում ընդգրկված են 10 տարբեր շրջանների հեքիաթներ, որոնք նման չեն իրար:

Բրենդի հեղափոխություն

Ինչպե՞ս ստեղծել ընկերության յուրօրինակ պատմություն՝ սեփական արտադրանքն անդիմադրելի դարձնելու համար: Բեսթսելլեր գրող Գրեգորի Դիլի Բրենդի հեղափոխություն գիրքն ուղեցույց է բոլոր սկսնակ բիզնեսմենների համար: Հեղինակը վստահ է, իր գիրք-ուղեցույցը ձեռնարկատերերին կօգնի ձևավորել հաջողակ բրենդ ու դառնալ առաջատար: Գրեգորի Դիլի գիրքը գլխավորում է Ամազոնի բեսթսելլերների ցուցակը: Այն հասցրել է ամբողջ աշխարհում բազմաթիվ ձեռնարկատերերի օգնել, որ բացահայտեն հաջողակ բիզնեսի գաղտնիքներն  ու տարբերվեն միլիոնավոր ընկերություններից: Այս գիրքը կօգնի ճամփորդել անձնական հայտնագործության և արժեհամակարգի ստեղծման աշխարհում: Այդ ճամփորդության ընթացքում պետք է պատրաստ լինել ստանալ այնպիսի բարդ հարցերի իրական պատասխանները, ինչպիսիք են՝ «Ո՞վ եք Դուք», «Ինչի՞ եք փորձում հասնել այս աշխարհում»: Պարզապես մի կողմ դնելով այն ավանդականը, ինչ գիտեք գործարարության մասին, Ձեր բիզնեսը կդարձնեք ավելի հաջողակ:

Բրուքլին

Rated 5.00 out of 5

Աչք ծակող գեղեցկություն, Իռլանդիայի խուլ գյուղերից` մինչև լուսավոր Բրուքլին: Քոլմ Թոյբինի 6-րդ վեպը 50-ականների Իռլանդիայի ու Բրուքլինի մասին է: Երիտասարդ աղջիկը կտրում-անցնում է օվկիանոսը` երջանիկ կյանք գտնելու հույսով: Բրուքլինում ապրող իռլանդացի քահանան աղջկան առաջարկում է լքել գյուղն ու մեկնել Բրուքլին, որտեղ կյանքը եռում է: Էյլիսը հիվանդ մորն ու քրոջը թողնում է միայնակ ու գնում բարեկեցիկ կյանք որոնելու:

Էյլիսն աշխատանք է գտնում և այն, ինչի մասին մտքով չէր էլ անցնի. սիրահարվում է: Խարտյաշ իտալացին միանգամից գրավում է գյուղացի աղջկա սիրտը: Որոշ ժամանակ անց Թոնին Էյլիսին հրավիրում է իր տուն ու ծանոթացնում ընտանիքի հետ: Թվում է` Էյլիսը գտնում է իր երջանկությունը` սիրելի ամուսին, աշխատանք, շքեղ տուն, սակայն ինչպես միշտ` հայտնվում է ինչ-որ բան, որն ամեն ինչ փչացնում է:

Թոյբինի էմոցիոնալ հերոսներն ու իրադարձությունների անսպասելի շրջադարձերը ընթերցողին կստիպեն մի պահ տեղափոխվել Իռլանդիա ու Էյլիսի հետ քայլ առ քայլ վերապրել կատարվածը:

Գահերի խաղը

Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա  Պետրոսյանը։

Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային եւռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանիջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսություններիձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողականլավագույն նյութերը:

Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում եւավելի շատ ջանք էր գործադրումհակառակորդի հարձակումները կանխելու,  քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ուլավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվողշախմատիստ:

Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարեւոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում ենշախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:

Գաղտնավայր

Rated 4.00 out of 5

Ամիսներ շարունակ դպրոցական տղայի սպանության առեղծվածը մնում էր չբացահայտված: Մեկ տարի առաջ, հարակից «Աղջիկների դպրոց»-ի բակում գտնում են սպանված տղայի մարմինը: Գործը վարող քննիչը պատկերացում անգամ չուներ, որ դպրոցում սովորող աղջիկները կարող են ավելի վտանգավոր լինել, քան ամենասարսափելի մարդասպանը: Առանց այդ ամենը կանխատեսելու նա հայտնվում է վտանգավոր լաբիրինթոսում, որից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ: Թանա Ֆրենչի առեղծվածային դրաման կստիպի ձեզ պինդ փակել սենյակի դուռը, միացնել լույսն ու 600 էջանոց վեպը կարդալ մի քանի ժամում:

Ես Զլատանն եմ

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել եւ՛ հայրենիքում, եւ՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով եւ նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով եւ հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։
Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչեւ «Լոս Անջելես Գելեքսի»։

Երկնքից երեք խնձոր ընկավ

Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։

Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ:

Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը

Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։
Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։
Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։
Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։

Երկրի հակառակ կողմը

«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ հայտնի չէր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը։ Այս գիրքը գրելու նպատակներից մեկը հենց ոստիկանությանը շեղելն էր, ինչը ստացվեց: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, թե Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել, մինչդեռ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը եղել է Երևանում։

Զուլեյխան բացում է աչքերը

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:

Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:

Էմփայր Ֆոլզ

Բարի գալուստ Էմփայր Ֆոլզ՝ հին գործարանային քաղաք, որտեղ դատարկ, լքված շինությունների մեջ մարդիկ շրջապատել են իրենց թշնամանքով ու ատելությամբ: Չնայած այս ամենին Էմփայր Ֆոլզի բնակիչները շարունակում են հույսի ու պայծառ ապագայի որոնումները: Պուլիցեր մրցանակի դափնեկիր Ռիչարդ Ռուսոյի վեպը ժանգոտվող Ամերիկայի մասին չէ, և ոչ էլ պատկանում է «ամեն քաղաք իր մեծ պատմությունն ունի» շարքին: «Էմփայր Ֆոլզը» կարճ ճանապարհորդություն է դեպի Ամերիկայի երկաթե սիրտը, որտեղ չնայած թշնամանքին գերակշռում են ուրախությունը և սրտացավությունը:

Ընդհանուր հայտարար

Rated 5.00 out of 5

Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։

Թքած ունենալու նուրբ արվեստը

Rated 5.00 out of 5

Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը:  Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Թքել ենք բոլորս

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, երբ ամեն ինչ հրաշալի է: Մարդիկ ավելի ազատ են, ավելի առողջ և հարուստ, քան իրենցից առաջ՝ մարդկության պատմության բոլոր փուլերում: Բայց թվում է, թե ամեն ինչ անդառնալիորեն վատացել է՝ մոլորակը տաքանում է, կառավարությունները տապալվում են, տնտեսությունը՝ քանդվում, բոլորը Twitter-ում նեղսրտում են: Պատմության այս ժամանակահատվածում, երբ ունենք տեխնոլոգիաներ, կրթություն, հաղորդակցություն, որոնց մասին մեր նախնիները կարող էին միայն երազել, մեկ է, շատերը շարունակում են անհույս վիճակում մնալ:

Ի՞նչ է կատարվում: Միայն մի մարդ է կարող մի բառով նկարագրել այս ամենը՝ Մարկ Մենսոնը: Նա 2016-ին հրատարակեց «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, որը փայլուն նկարագրեց այն մտահոգությունները, որոնք ներթափանցում են մեր կյանք: Նա ցույց տվեց, որ տեխնոլոգիաների պատճառով տարածվել է այն մեծագույն սխալը, թե աշխարհը մեզ պարտական է: Մեր մշակույթն էլ է մեզ համոզել դրանում: Եվ ամենավատն այն է, որ երջանկության հասնելու անհագ ծարավն իրականում մեզ ավելի դժբախտ է դարձրել: Եվ այդ ամենի «նուրբ արվեստը» դարձավ մարտահրավեր. ընտրիր տառապանքդ, որպեսզի կենտրոնանաս ու գտնես այն ցավը, որին ուզում ես դիմակայել: Ու գրվեց մի գիրք, որը դարձավ միջազգային ֆենոմեն, վաճառվեց միլիոնավոր օրինակներով ու 13 երկրում դարձավ № 1 բեսթսելլերը:

Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:

Իլոն Մասկ

Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն:

Իմ հանճարեղ ընկերուհին

Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։

Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:

Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:

Ինչ է պոպուլիզմը

Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, եւ ովքե՞ր են պոպուլիստները։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք եւ միայն իրենք են ներկայացնում ժողովրդին եւ նրա շահը։
Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։
Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։
Գիրքը նաեւ ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ եւ ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։
Վերլուծական, հասկանալի եւ պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը:

Ինչպես հասցնել բոլոր գործերը

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար:

Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը, որը ցանկանում է որդեգրել Ալենի սահմանած սկզբունքները

Լինկոլնը Բարդոյում

Ջորջ Սանդերսը հիմնվելով պատմական փաստերի վրա, պատմում է ԱՄՆ-ի 16-րդ նախագահի ընտանեկան ողբերգության մանրամասները` օգտագործելով արձակի երևակայությունն ու մտքի թռիչքը:

Փետրվար, 1962: Քաղաքացիական Պատերազմն արդեն 1 տարեկան է: Աբրահամ Լինկոլնի 11-ամյա տղան` Ուլլին, Սպիտակ Տան ձեղնահարկում կյանքի վերջին րոպեներն է ապրում: Տղային փրկելու փորձերն օգուտ չեն տալիս. Նախագահ Լինկոլնի տղան շուտով մահանում է, նրան թաղում են Ջորջթաունի գերեզմանոցում: Նախագահը չէր կարողանում զսպել վիշտն ու անընդհատ վերադառնում էր ու գրկում տղայի մահացած մարմինը. «Տղաս չափազանց բարի էր այս աշխարհի համար, Աստված իրեն հետ կանչեց»:

«Լինկոլնը Բարդոյում» վեպը ժամանակի ամենաազդեցիկ հեղինակներից մեկի երևակայության թռիչքի ու ճարպկության արդյունքն է: Սանդերսը օգտագործել է արձակի հնարավորություններն ու խոսել պատմական դեպքերի մասին, ինչպես ականատես: Պանորամա` կյանքից մինչև մահ, պատմությունից` երևակայություն: «Լինկոլնը Բարդոյում» կստիպի ինքներդ ձեզ հարցնել. «Ինչպես ենք մենք սիրում և ապրում, երբ գիտենք, որ այն, ինչ սիրում ենք մի օր մեռնելու է»: