Մենությունից ավելի քաղցր

Rated 5.00 out of 5

Յուն Լիի նոր գրքում երիտասարդ գեղեցկուհու առեղծվածային սպանությունն է, որը տարիներ շարունակ տանջում է 3 ընկերներին:
Փոքր ժամանակ Մորանը, Ռույուն և Բոյանը առեղծվածային սպանության մասնակից են եղել, որի ժամանակ իրենց ընկերներից մեկը մահացու թունավորվել է: Մեծանալով երեք ընկերները բաժանվել են և ամեն մեկը աշխարհի մի ծայրում նոր կյանք է սկսել: Մորանն ու Ռույուն ապրում են Ամերիկայում, իսկ Բոյանը` Չինաստանում: Անցյալի հանցավոր մութ էջերը տանջում են երեքին էլ հավասար: Ռույուն Կալիֆորնիայում որպես խնամակալ է աշխատում և հոգ է տանում տեղացի մի կնոջ ծնողների: Մորանը Վիսկոնսինում այցելում է իր նախկին ամուսնուն, ում չափից դուրս շատ բարության պատճառով Մորանը նախընտրեց միայնակ մնալ: Բոյանը անցյալում կատարվածի պատճառով չի կարողանում երջանիկ կյանք կառուցել:  

Մարդկային բնության ու կյանքի մասին «Մենությունից ավելի քաղցր» վեպը Յուն Լին գրել է յուրահատուկ զգայունությամբ` ներկայացնելով անցյալի դառը ազդեցությունը ներկայի ու ապագայի վրա:

Մեսսի

Rated 5.00 out of 5

Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետեւողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը եւ շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։

Յուրահատուկները

Rated 5.00 out of 5

1974 թվական: Ճամբարում 6 երիտասարդի ծանոթությունը դառնում է սկիզբ՝ հարատև և ամուր ընկերության: Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժամանակներն այսքան արագ կփոխվեն. մանկությունը դառնում է պատանեկություն, երազանքները՝ եկամտաբեր աշխատանք:  Ջուլս Ջոնսընը դերասանուհի է, ով նախընտրելով ընտանեկան կյանքը, հրաժարվեց աստղային կարիերայից: Ընկերներից երաժիշտ Ջոնան հրաժարվում է երաժշտությունից և դառնում ինժիներ: Իթընն ու Աշ Վուլֆը ամուսնանում են և դառնում հաջողակ մեծահարուստներ:

Վուլիցերի գիրքը պատմում է տաղանդի, արվեստի, նախանձի, հարստության ու իշխանության մասին. թե ինչպես դրանք կարող են ազդեցություն ունենալ տարիների ամուր ընկերության վրա: 

Նեյմար

Նեյմարն ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

Լուկա Կայոլին՝ Մեսսիի եւ Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների եւ երկրպագուների հետ:

Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, Բրազիլիայի հավաքականի պարտության, որում, թերեւս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը, եւ «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի մասին։

Նիքսը

Rated 5.00 out of 5

Նեյթըն Հիլի` ամերիկյան հրեշի մասին վեպը հումորով համեմված, գաղտնիքներով պարուրված ու պաթոսով կառուցված քաղաքական պատմություն է: Մի տղայի մասին է, որի մայրը լքել է մանկահասակ տղային ու հեռացել: Փորձելով բացահայտել մոր` գաղտնիքներով լեցուն կյանքը, տղան ինքն է հայտնվում գաղտնիքների լաբիրինթոսում: Տարիներ անց ճակատագիրը երկուսին ստիպում է հանդիպել: Որդուն լքած մայրը դառնում է երկրի # 1 նյուզմեյքերը, տղան էլ մոր մասին գիրք գրելու առաջարկ է ստանում:

Պատուհանի աղջիկը

Աննա Ֆոքսը մեկուսացել է իր Նյու Յորքի տանն ու խուսափում է դրսի աշխարհի հետ շփումից: Ամբողջ օրը Աննան գինի է խմում, նայում է հին ֆիլմեր, վերհիշում երջանիկ ժամանակները, և … և երբեմն էլ գաղտնի հետևում իր հարևաններին ու լուսանկարում: Շուտով Ռասելների ընտանիքը բնակություն է հաստատում Աննայի տան մոտակայքում: Սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվում է, երբ մի օր Աննան պատուհանից թաքուն նայելիս տեսնում է մի բան, ինչը չպետք է տեսներ: Աննա Ֆոքսի կյանքը սկսում է փլուզվել:
Իրակա՞ն է, թե՞ պարզապես երևակայության արդյունք: Ո՞վ է վտանգի մեջ: Ի՞նչ է կատարվում: Ա. Ջ. Ֆիննի սարսափազդու թրիլլերը կստիպի ձեզ գիշերն արթուն մնալ:
Ա. Ջ. Ֆիննի «Պատուհանի աղջիկը» գիրքը գլխավորում է New York Times-ի բեսթսելլերների ցուցակը:

Ռոնալդու

Rated 5.00 out of 5

ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավի-
ճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարե-
լագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին:
Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին
համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանա-
չող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։
Ուժ, արագություն և նվիրվածություն. Կրիշտիանուն աշխարհին հայտնի է որպես ժամա-
նակակից ֆուտբոլի հսկա։

Սիրո 5 լեզուները

Rated 5.00 out of 5

Ավելի քան 10 միլիոն տպաքանակով վաճառք: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Սովորության ուժը

Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները: Չարլզ Դահիգը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատեւում ու ինչպես են փոխվում:

Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ եւ ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են դրան, մինչդեռ մյուսներն այդ փոփոխությունը կարծես անում են մեկ օրում: Մենք այցելում ենք լաբորատորիաներ, որտեղ նյարդաբաններն ուսումնասիրում են սովորությունների մեխանիկան եւ ուղեղի աշխատանքը: Մենք բացահայտում ենք, թե ճիշտ սովորությունները որքան կարեւոր են եղել, օրինակ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի, Starbucks-ի գործադիր տնօրենի եւ Մարտին Լյութեր Քինգի հաջողությունների շղթայում:

Մենք ներթափանցում ենք Procter & Gamble ընկերություն, Target-ի մեգամոլեր, Ռիք Ուորենի Սեդլբեք եկեղեցի, ֆուտբոլի ազգային լիգայի հանդերձարաններ, խոշորագույն հոսպիտալներ եւ տեսնում, թե ինչպես են «առանցքային» սովորությունները միլիարդների շահույթ պարգեւում եւ որոշում ձախողման ու հաջողության, կյանքի ու մահվան սահմանագիծը: «Սովորության ուժը» գրքի հիմքում ոգևորիչ փաստ է. պարբերաբար մարզվելու, ավելորդ քաշից ազատվելու, բացառիկ երեխաներ դաստիարակելու, ավելի արդյունավետ դառնալու, նորարարական ընկերություններ հիմնելու, քաղաքացիական շարժումներ սկսելու եւ հաջողության հասնելու բանալին սովորությունների մեխանիզմը հասկանալն է: Սովորությունները ճակատագիր չեն: Չարլզ Դահիգը ցույց է տալիս, որ, այս նոր գիտելիքով զինվելով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը եւ կյանքն ընդհանրապես:

Սպանության հրամաններ

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու եւս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Սրտերի թագուհին

Համաշխարհային մեծության տարբեր քաղաքական գործիչների հետ աշխատած, քաղաքական ճակատագրեր փոփոխած և նորերը կերտած հանրության հետ կապերի մասնագետ Ջոզեֆ Քլեյթընը որոշում է մեկուսանալ հեռավոր մի գյուղում և ապրել գյուղական կյանքով` զբաղվելով ոչխարաբուծությամբ, աճեցնելով վարդեր և վաճառելով դրանք: Սակայն Ջոզեֆի հանգիստ ու խաղաղ կյանքն ըդհատվում է այն պահին, երբ իր տանը հայտնաբերում է Սառային` մի կնոջ, ում կյանքի հինգ տարիները վերահսկվել և այլ ընթացք են ստացել հենց Ջոզեֆի հրամանով: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ է ցանկանում ստանալ Ջոզեֆից, ի՞նչ ընթացք և հետևանքներ կունենա իրենց հանդիպումը: Եվ ի վերջո ի՞նչ կպարզվի, երբ Ջոզեֆը մտաբերի ու սկսի վերհիշել իր կյանքի թերևս ամենատպավորիչ աշխատանքային մարտահրավերը` «Սրտերի թագուհին» գործողությունը:

 

Վերջին դուռը

Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում եւ ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում եւ քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։

Տուն տանող ճանապարհը

Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը: Նրա ոդիսականը սկսվում է գավառական քաղաքի աղքատ թաղամասում: Մանկությունն անցել էեկեղեցու, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու ավելի մեծ աշխարհի հանդեպ սիրով ու անհագ ընթերցանությամբ: Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում: Սա իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմություն է, որն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել:

Տունը՝ գիշերվա փեշին

Բրիտանացի ժամանակակից գրող Քեթրին Բենների «Տունը՝ գիշերվա փեշին» գիրքը հեքիաթային պատմություն է Սիցիլայից հարավ-արևելք  գտնվող Կաստելամարե կղզու բնակիչների մասին: Բժիշկ Ամադեո Էսպոսիտոն գալիս է կղզի, ընտանիք կազմում, երեխաներ ունենում: Ամադեոն «Տունը՝ գիշերվա փեշին» պանդոկը դարձնում է կղզու բնակիչների սիրելի վայրերը: Գաղտնիքներ, անսովոր ու չկրկնվող պատմություններ։

Քեթրին Բենների գիրքը ընթերցողին տեղափոխում է Միջերկրական ծով, նավարկում մինչև Սիցիլիա, այնուհետև Կաստելամարե կղզի, որտեղ Ամադեոյի սերունդները շարունակում են ապրել «Տունը՝ գիշերվա փեշին» պանդոկում:

Տուր ձեռքդ, պստլո

Գուրեգեն Խանջյանի 5-րդ վեպն ամփոփում է հեղինակի կյանքի կարևոր փուլերն ու գրական փորձը: Հին Երևանի փողոցներից մինչև մարդիկ, որոնք կային ու հիմա չկան: Քաղաքի հին կոլորիտն ու սրճարանները, ամեն քարն ու ասֆալտի կտորը պահպանելու համար, հեղինակը որոշեց գրել դրանց մասին, որ հանկարծ չմոռացվեն: Վեպն ընթերցելիս անցնում ես Խանջյանի մանկության և պատանեկության փողոցներով, տեսնում քաղաքն այնպես, ինչպես հեղինակն է տեսնում և զգում: Վեպի հիմքում մեր կյանքն է` ոչ ավելին, ոչ` պակաս, մեր վերաբերմունքը, որոշումները, վճիռներն ու աշխարհայացքը: Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո»-ն ժամանակների ու իրականությունների մեջ մոլորված մարդու մասին է:

 

Փիթեր Պենը պետք է մեռնի

Ջոն Վերդընի քրեական թրիլլերը պատմում է Դեյվիդ Գուրնեի մասին, ով պետք է բացահայտի ամենասկանդալային սպանությունը:

Քեյ Սփաթլերը սպանում է իր մեծահարուստ ամուսնուն: Նա սառնասրտորեն գնդակահարում է նրան իր մոր գերեզմանի առաջ: Նախկին ոստիկան Հարդվիկը ուսումնասիրելով սպանության մանրամասները պարզում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Այս մտահոգությամբ նա դիմում է Գուրնեին, ով միանգամից համաձայնում է օգնել` պատկերացում անգամ չունենալով թե ինչ գաղտնիքների շղթա է բացահայտելու: