Ինչո՞ւ է գրադարանի գրքերում կնիքը միշտ դրվում 17-րդ էջում

Եթե դուք մշտապես օգտվում եք գրադարաններից, ապա գիտեք, որ գրադարանի գրքերում կա կնիք: Դա հիշեցում է, որպեսզի չմոռանաք, որ կարդում եք ոչ թե ձեր, այլ՝ գրադարանի գիրքը: Ու այն պետք է անպայման վերադարձնել:


Հանավաբար դուք չեք նկատել, որ գրադարանի բոլոր գրքերում կնիքը միշտ դրված է նույն՝ 17-րդ  էջում: Պարզվում է ընդունված այս սովորությունը ունի պատճառ: Սա հենց այնպես չի արվում: Եթե նայեք գրքի կռնակին, կտեսնեք իրար կարված տետրակներ: Այդ տետրակներից յուրաքանչյուրում կա 16 էջ:

картинка Arlett

Վաղուց ընդունվաց ստանդարտ է: Տպագրիչներին ավելի հեշտ է եղել այդ քանակության հետ աշխատել:

картинка Arlett

Գրքում առաջին էջերի բլոկը ամենից հաճախն է վնասվում: Էջերը պատռվում են, քայքայվում: Գրադարանի գրքի համար առաջին էջերի կորուստը կլիներ կրիտիկական, եթե կնիքը դրվեր առաջին 16 էջերից մեկում: Այդ պատճառով է, որ կնիքը միշտ դրվում է 17-րդ էջում: Այնտեղ, որտեղ սկսվում է 2-րդ բլոկը: Երբեմն էլ կնիքը դրվում է 33-րդ էջում: Այս էջից էլ սկսվում է 3-րդ բլոկը:

Արփի Մուրադյան

Ամաչում եմ, որ այդքան քիչ եմ կարդում. Անաստասիա Զավոզովա

January 15, 2020

Թուրքիան կոլեկտիվ ամնեզիայի երկիր է. Էլիֆ Շաֆաք

January 15, 2020