ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի դպրոցն իր աշակերտներին ոգեշնչելու նոր մեթոդ է մտածել:
Mundelein High- դպրոցի սաները ձմեռային արձակուրդներից հետո վերադարձել են դպրոց ու տեսել, որ միջանցքներում հսկայական գրքեր են հայտնվել: Դպրոցում ուսուցիչները միջանցքների պատերը հսկա գրքերի են վերածել: Դպրոցի ֆեյսբուքյան էջում աշխատակազմը տեղադրել է միջանցքի լուսանկարներն ու գրառում արել. «Մենք ձևափոխել ենք դպրոցի միջանցքները, որպեսզի դրանք մեր աշակերտներին ոգեշնչեն ավելի շատ կարդալ»:
Դպրոցի աշխատակից Ռոն Ջերարդը պատմել է, որ նախագծի նպատակն է եղել ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի երեխաներն ավելի հաճախ խոսեն գրքերի մասին. «Հիմա երեխաները միջանցքներում տեսնում են իրեն կարդացած բոլոր գրքերն ու ավելի ոգեշնչվում: Սա օգնում է նրանց ավելի շատ սիրել ընթերցանությունը»:
Դպրոցի յուրօրինակ նախագիծը շատ արագ տարածվեց համացանցում: Ռոնի գնահատմամբ բոլոր արձագանքները դրական են: Գրողներ Ջեյսոն Ռեյնոլդսի ու Քելի Բրենդանի «All American Boys» գիրքը նույնպես կարելի է հանդիպել դպրոցի միջանցքներում: Գրողները իրենց թվիթերի էջերում տարածել են հետաքրքիր նախագծի լուսնանկարները:
Նախագիծը դուր է եկել նաև Միչիգանի դպրոցի ուսուցիչներին, որոնք որոշել են դպրոցի պահարանները ներկել՝ դրանք վերածելով գրքի շապիկների: Ուսուցչուհի Նաթի Ջոբսթրոմը ֆեյսբուքում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է թե ինչպես են աշակերտները միջանցքի պահարաններին փակցրել հայտնի գրքերի կռնակները: Օրինակ «Հարի Փոթերի» և «Մատանիների տիրակալի» բոլոր հատորները:
Mundelein High- դպրոցում մտադիր են նախագիծն ընդլայնել ու դպրոցի բոլոր հարկերի միջանցքներում և դասասենյակներում բոլոր պատերը շապիկազարդել: