Հայտնի են այն գրողների անունները, որոնք հավակնում են դառնալ ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկի՝ International Booker – 2020-ին դափնեկիր:
Հաղթողի անունը կհայտարարվի մայիսի 19-ին։ Հետաքրքիր է, որ լոնգ-լիսթի ամենահայտնի անունները` Յուն Ֆոսսեն և Միշել Ուելբեքը, շորթ-լիսթում չեն ընդգրկվել: Ահա, թե որ գրողներն են Booker – 2020-ի շորթ լիսթում:
- Չոկոֆե Ազար (Իրան, 48 տարեկան): Էսսեների, հոդվածների և մանկական գրքերի հեղինակ է: Առաջին իրանցի կինն է, որը անցել է Մետաքսի ճանապարհով: Մրցանակի է առաջադրվել նրա՝ The Enlightenment of the Greengage Tree գիրքը։
- Գաբրիելա Կաբեսոն Կամարա (Արգենտինա, 52 տարեկան): NiUnaMenos ֆեմինիստական շարժման համահիմնադիրն է։ Առավել հայտնի է իր դեբյուտային վեպով՝ La Virgen Cabeza-ով: Առաջադրվել է The Adventures of China Iron գրքով։
- Դանիել Քելման (Գերմանիա, 45 տարեկան): Հայտնի գերմանացի հեղինակ է, որը գերմանական գրականությունը բարձրացրել է նոր մակարդակի: Նրա ինտելեկտուալ բեսթսելլերը՝ «Չափելով աշխարհը» թարգմանվել է նաև ռուսերեն: Առաջադրվել է Tyll գրքով:
- Ֆերնանդա Մելչոր (Մեքսիկա, 38 տարեկան): Լրագրող և մեքսիկացի հայտնի գրող է, երեք վեպերի հեղինակ է: Առաջադրվել է Hurricane Season գրքով:
- Յոկո Օգավա (Japanապոնիա, 57 տարեկան): Ավելի քան քսան գեղարվեստական և լրագրողական աշխատությունների հեղինակ է։ Նա արժանացել է ճապոնական ամենահայտնի գրական մրցանակներին։ Booker – 2020-ին առաջադրվել է The Memory Police գրքով:
- Մարիկե Լուկաս Ռեյնեվելդ (Նիդեռլանդներ, 28 տարեկան): Նրա դեբյուտը կայացավ բանաստեղծական ժողովածուով: Ինքը՝ գրողը իր մասին խոսելիս, ասուոմ է, որ իրեն զգում է «միաժամանակ տղա և աղջիկ»: Առաջադրվել է The Discomfort of Evening գրքով:
Արփի Մուրադյան