Ինչպե՞ս կարելի է տոննաներով գրքեր գնել ու չվնասել բնությունը

Greenpeace-ը գրքասերներին կարևոր խորհուրդներ է տալիս: Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր գրքի հետ բնությունն ինչ-որ չափով վնասվում է:Գաջեթներ արտադրողները անտեսանելի են, այդ իսկ պատճառով էլ թվում է` էլեկտրոնային գրքեր կարդալն էկոլոգիապես ավելի հարմար է: 


Այսօր յուրաքանչյուր բան վնաս է հասցնում Երկիր մոլորակին, բայց, ի տարբերություն պլաստիկե տոպրակների, գրքերը գիտելիքի աղբյուր են: Դրանք մեզ օգնում են ավելի լավը դառնալ: Վերջապես, ինչպե՞ս կարելի է ընթերցանությունն ու գրքեր գնելը դարձնել էկոլոգիապես ավելի անվնաս:
1. Օգտագործեք այն, ինչ արդեն կա
Եթե ձեր ձեռքի տակ կա էլեկտրոնային գիրք, ապա օգտագործեք այն որքան հնարավոր է երկար: Ընթերցանության համար հարմար տարբերակներ են նաև պլանշետներն ու սմարտֆոնները, որոնք հասանելի են գրեթե բոլորին:
2. Գնեք օգտագործվածները
Կարդալ կարելի է ինչպես նոր, այնպես էլ հին գրքեր, որոնք մի քանի անգամ ավելի էժան են: Գոյություն ունեն բազմաթիվ գրադարաններ, որտեղ վաճառում են օգտագործված գրքեր. ի՞նչ տարբերություն` այս կամ այն գիրքը դուք 1983, թե՞ 2014 թվականի հրատարակչությամբ կկարդաք:
3. Գնեք այն, ինչ իսկապես անհրաժեշտ է
Շրջակա միջավայրի համար «ամենաթանկարժեք» և ոչ էկոլոգիական գիրքն այն է, որը դուք գնել ու չեք կարդացել: Դուք դրա համար բնական ռեսուրսներ եք ծախսել, ուրեմն, թող այն գոնե օգտակար լինի:
4. Երկարացրեք տպագիր գրքերի կյանքը
Մինիմալիստներն այսպիսի մի կանոն ունեն` իրը պետք է մնա տանը, եթե այն ինչ-որ գործառույթ է կատարում կամ ուրախություն է բերում: Եթե գիրքը տանը պահելն ուրախություն չի բերում, ապա հանգիստ կարող եք այն հանձնել մեկ այլ` ծանոթ կամ անծանոթ մեկին, վաճառել այն տարբեր կայքերի միջոցով, կամ էլ պարզապես գրադարան տանել:
5. Գրքերը հանեք գործածությունից էկոլոգապես ճիշտ ձևով
Հին ու անպետք թղթերն ու գրքերը մակուլատուրա հանձնեք, իսկ գաջեթները սարքի բերեք: Էկոլոգիայի համար ամենաօգտակարը կլիներ տպագրությունը` վերամշակված թղթի վրա:
Անի Սողոյան 

5 բեսթսելլեր անվախության և ամեն ինչ զրոյից սկսելու մասին

May 8, 2019

Ինչո՞ւ պետք է կարդալ դետեկտիվներ

May 8, 2019