Գրքերը պետք է լինեն ամենուր. Տատյանա Ուստինովան՝ երեխաներին կարդալ սովորեցնելու մասին

Ինձ շատ հարցեր են տալիս՝ ընթերցասերների հետ հանդիպումների ժամանակ, գրախանութներում, գրադարաններում, հարցազրույցներում ու մթերային խանութներում:


Ես գնում եմ խանութ նրբերշիկ գնելու, և ինձ պես նրբերշիկ գնող մարդիկ, ինձ տարատեսակ հարցեր են տալիս: Օրինակ՝ ինչպե՞ս նիհարել, կամ ինչպե՞ս ապրել նույն ամուսնու հետ 30 տարի:

Փորձում եմ պատասխանել, երբ պատասխանելու բան ունեմ: Օրինակ՝ ես հստակ գիտեմ «Ինչպե՞ս սկսեցիք գրել» և «Որտե՞ղ եք պատմություններ ստանում» հարցերի պատասխանները: Ես սկսեցի գրել բոլորի պես`պատճենագրերում:

Պատմությունները «վերցնում եմ գլխիցս»: Պեցուխը մի անգամ ասաց, որ գրողը ոչ թե նա է, որը իր ոտքով հասավ Ռուսաստանի կեսը, այլ նա, որը ուսերին կախարդական գլուխ ունի:

Մեկ այլ հարց, որ ինձ անընդհատ հարցնում են՝ արդյո՞ք ժամանակ ունեմ կարդալու և ինչպե՞ս սովորեցնել երեխաներին կարդալ: Իրականում սա շատ պարզ հարց է, և ես դրա պատասխանն էլ գիտեմ:

Դու ուզո՞ւմ ես:

Ահա. Կարդալու ժամանակ չկա: Սա փաստ է: Ընթերցանությունը պահանջում է ձևավորված սովորություն: Ես այն ձևավորվել եմ դեռ վաղ մանկուց: Սա կայուն սովորություն է՝ կախվածություն: Ես չեմ կարող ապրել առանց գրքի, թմրամոլի նման` առանց դոզայի: Մի պատմություն եղավ, երբ ես եկա ամառանոց վեպ գրելու: Մեքենայի մեջ էի մոռացել գրքրերով պայուսակս:

Ամբողջ օրը ջանասիրաբար աշխատել էի, հետո հաճելի ընթրիք էի անցկացրել հեռուստատեսային վարժությունների ուղեկցությամբ՝ մտածելով, որ շուտով պառկելու եմ բազմոցին և կարդալու, բայց կարդալու բան չունեի: Այ դա մեծ հարված էր: Ես սկսեցի զանգահարել, պարզել, թե ինչպես պատահեց, որ գրքերը գնացին Մոսկվա, հաջորդ օրը վարորդը 100 կմ կտրեց, եկավ՝ գրքրեը բերելու համար: Այդ սարսափելի երեկո ինձ փրկեց Բոգոմոլովի «Момент истины» վեպը, որն իմ համակարգչում էր, չգիտես ինչու, այն ներբեռնել էի, հավանաբար այն մտքով, որ չէի կարող գիրքը գնել:

Ժամանակ չունենալու մասին խոսակցությունները, իմ կարծիքով, ծիծաղելի են: Դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սովոր չեն ընթերցանությանը: Տեսեք, մենք բոլորս սովոր ենք հագուստով դուրս գալուն: Եվ մենք անում ենք, նույնիսկ եթե ժամանակ չունենք: Համաձայնեք, որ առանց տաբատ ոչ ոք չի գնա աշխատանքի:

Իմ կարծիքով՝ չկարդալը անպարկեշտություն է: Կարդալու համար ժամանակ կգտնվի. Օրինակ՝  Նախքան քնելը, նախաճաշելիս, սրճելիս, զուգարանում, դասամիջոցներին, լոգարանում պառկած, սրճարանում, վարսավիրանոցում: Անհրաժեշտ է հեռախոսը դնել պայուսակում և կարդալ, ու ոչ թե հետևել Քիմ Քարդաշյանի արկածներին, կամ գնահատել այն սիբիրախտը, որը կատարում է Քսենիա Սոբչակը: Ես նրանց չեմ հետաքրքրում, ու նրանք նույնպես ինձ չեն հետաքրքրում:

Եվ ավելի հեշտ է սովորեցնել կարդալ երեխաներին: Գրքեր դրեք այնտեղ, որտեղ կարող եք՝ հատակին, աթոռներին, պատուհանագոգերին, լվացքի մեքենայի վրա, ապուրի գդալի կողքին ու ժամանակ առ ժամանակ էլ բացեք գրքերը: Դուք ինքներդ էլ շատ կարդացեք: Եթե երեխան ձեզ հարց է տալիս, մի շտապեք պատասխանել, այլ ասեք՝ Հիմա, սպասիր, թույլ տուր ավարտել պարբերությունը…»:

Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս մեթոդը անմիջապես կաշխատի: Եթե կարող եք անջատել հեռուստացույցը և որոշ ժամանակ չպատասխանել ինտերնետային հաղորդագրություններին, դուք շահել եք: Ձեր երեխան էլ նույնը կցանկանա: Նրա ուշադրությունը կգրավվեք, թե ինչ անսովոր ու հետաքրքիր բանով եք զբաղված:

Ընթերցելը, դա…

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ընթերցանությունը պատասխանատու է ուղեղի առանձին մասի համար: Եթե այն չի զարգանում աստիճանաբար սկսում է դանդաղեցնել բոլոր մյուս մասերի զարգացումը, որոնք պատասխանատու են բոլորովին այլ բաների համար՝ ռեակցիայի արագության, որոշումներ կայացնելու ունակության և հիշողության համար:

Ուստի լավ կլինի, որ ձեր երեխաներին սովորեցնեք կարդալ, որ գոնե ինչ-որ բան կարողանան մտածել:

Եվ ևս մեկ հարց, որը նույնպես ինձ հաճախ են հարցնում՝ «Գրողը… մի տեսակ տարօրինակ մասնագիտություն է, հեղինակավոր չէ: Համենայն դեպս, գրողը կասկածելի անձնավորություն է»:

Դա սխալ է: Ճակատագրական սխալ: Գրողը պարտադիր չէ լինի հարբեցող, թմրամոլ, ՁԻԱՀ-ով վարակված կամ օրերը անցկացնի կասկածելի պանդոկներում:

Գրողներն ունեն տուն, շուն, մայր, օրինակ՝ Չեխովի Մելիխովոն: Երբ գրողը՝ Չեխովը, ժամը տասնմեկին վեր կացավ սեղանի մոտից, մայրը անհանգստացավ՝ մտածելով հավանաբար, աշխատել է, ցանկացել է ուտել, ժամանակն է ճաշը մատուցելու: Հյուրերը անընդհատ շրջապատում էին գրողին՝ անհանգստացնելով նրան: Ի վերջո, ամեն ինչ այլ է, և գրողները նույնպես: Ամենակարևորը գրողի գլխում է՝ ինչ կատարվում է այնտեղ…

Ալլա Դավթյան

Յուրի Սապրիկին. «Մենք այժմ կարդում և գրում ենք ավելին, քան երբևէ»

November 28, 2019

Ամոթալի տաղանդ. ինչպե՞ս Մարկ Տվենը դարձավ Մարկ Տվեն

November 28, 2019